Ի՞նչ է կատարվել անցած գիշեր․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնել է
Tue, 24 Mar 2026 12:00:30 +0400

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 55 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում 55 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Տուլայի, Լիպեցկի մարզերում, Ղրիմի Հանրապետությունում, Մոսկվայի մարզում և Սև ծովի ջրատարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր