Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Բուլղարացի մարզիկները Հայաստանի դրոշով մարզաշապիկներով են ռինգ բարձրացել

Բուլղարացի մարզիկները Հայաստանի դրոշով մարզաշապիկներով են ռինգ բարձրացել

Tue, 24 Mar 2026 11:59:23 +0400


Իր անունը Ժիվկո Իվանով է ( սպիտակ մորուքով տղան է), ինքը զտարյուն բուլղարացի է։
Նա իմ ընկերն է, ում ճանաչում եմ ավելի քան տասը տարի։

Ժիվկոն ունի մարտարվեստների մարզական ակումբ Բուլղարիայում , և նա որոշել է՝ ի պատիվ Հայաստանի և Արցախի, իր սաներին ռինգ հանել այնպիսի մարզաշապիկներով, որոնց վրա պատկերված է Հայաստանի դրոշը։

Ժիվկոն իրականում այս տաս տարվա ընթացքում Բուլղարիայում շատ, շատ, շատ լուրջ և բարի քայլեր էր արել Հայաստանի և Արցախի համար։
Ուշադիր նայեք այս լուսանկարներին։
Սա այն դեպքն է, երբ էթնիկ բուլղարացի Ժիվկո Իվանովը ( Jivko Ivanov) ավելի շատ է գնահատում և սիրում Հայաստանը և Արցախը, քան որոշ անձինք, որոնց ազգանունները ավարտվում են «յան»-ով և որոնք ապրում են Հայաստանում։
Շնորհակալություն, եղբայր իմ՝ Ժիվկո։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին տեղի ունեցավ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը

Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին տեղի ունեցավ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը Tue, 18 …