Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել
Tue, 24 Mar 2026 12:30:09 +0400
Ոսկու ֆյուչերսների գները մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց ապրանքային շուկաներում աճել են: Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում 2026 թվականի հունիսի ոսկու ֆյուչերսների գինը մեկ տրոյական ունցիայի դիմաց աճել է 0.42%-ով՝ հասնելով 4,458.09 դոլարի:
COMEX-ում 2026 թվականի մայիսի արծաթի ֆյուչերսների գինը մեկ ունցիայի դիմաց նույնպես աճել է 0.71%-ով՝ հասնելով 69.85 դոլարի: