Թրամփի խոսքերը «եղանակ» չփոխեցին․ Իրանը հարվածել է Իսրայելին
Tue, 24 Mar 2026 13:00:14 +0400
Իսրայելի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանը մի քանի հրթիռային ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իսլամական Հանրապետության էլեկտրացանցը ռմբակոծելու սպառնալիքը՝ իրանցի պաշտոնյաների հետ ունեցած իր անվանած արդյունավետ բանակցությունների պատճառով։
Տեղեկությունը հաղորդում է Reuters-ը։
Հրթիռահարումը տագնապի ազդանշաններ են առաջացրել Իսրայելի որոշ շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, որտեղ լսվել են խփված հրթիռների պայթյունները։
Հարձակումներից մեկի հետևանքով վնասել են Իսրայելի հյուսիսում գտնվող տները։
Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան։