Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Մարդիկ ոտքի են կանգնել. պատրաստ են փակել շենքի բակ մտնող փողոցը

Մարդիկ ոտքի են կանգնել. պատրաստ են փակել շենքի բակ մտնող փողոցը

Tue, 24 Mar 2026 14:24:40 +0400


Երևանի Խանջյան 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ հայտարարելով, որ պատրաստ են փակել շենքի բակ տանող ճանապարհը։ Նրանց խոսքով՝ արդեն մոտ մեկ տարի է, ինչ բակի հետևի հատվածում շինարարություն է իրականացվում, ինչի հետևանքով իրենք զգալի անհարմարությունների և վնասների են բախվել։

Բնակիչների փոխանցմամբ՝ շինաշխատանքների հետևանքով շենքի տարբեր հատվածներում ճաքեր են առաջացել, որոնք, ըստ նրաց, որոշ տեղերում արդեն բավական մեծ չափերի են հասնում և վտանգում են շենքի ամրությունը։ Նրանք նշել են, որ խնդրի շուրջ բազմիցս դիմել են թե՛ կառուցապատողներին, թե՛ քաղաքապետարան, վարչապետի աշխատակազմ և Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչ այժմ իրավիճակը չի փոխվել։ Նրանց խոսքով՝ բնակիչներին տեղեկացրել են միայն, որ կառուցապատողների նկատմամբ որոշակի տույժ է կիրառվել, բայց շինարարությունից առաջացած խնդիրները շարունակվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է կատարվում ՔԿ-ի շենքի մոտ

Ինչ է կատարվում ՔԿ-ի շենքի մոտ Tue, 03 Mar 2026 12:36:20 +0400 «Հանրային վերահսկողություն» հասարակական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով