Ինչ է կատարվում ՔԿ-ի շենքի մոտ

Ինչ է կատարվում ՔԿ-ի շենքի մոտ

Tue, 03 Mar 2026 12:36:20 +0400


«Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացնում Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ ներդրումային խարդախություններից և կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ապահովելու նպատակով։

Կազմակերպությունը նշում է, որ իրավապահ մարմինների հետ հանդիպումների պարագայում անգամ տուժածների ֆինանսական իրավունքները լիարժեք չեն վերականգնվել։ Տասնյակ ու հարյուրավոր քաղաքացիներ դեռևս մնացել են առանց փոխհատուցման, և համակարգային լուծումներ այդ ուղղությամբ չեն կիրառվել։

Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջներն են՝ պատճառված վնասների փոխհատուցման հստակ և արդյունավետ մեխանիզմների ներդրում, գործնական ու չափելի լուծումների կիրառություն, քաղաքացիների ֆինանսական իրավունքների լիարժեք պաշտպանություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իջևանում հնդիկները ոստիկանության շենքի առաջ ցույց են արել

Իջևանում հնդիկները ոստիկանության շենքի առաջ ցույց են արել Fri, 08 May 2026 20:45:37 +0400 Մայիսի …