Պրիմորսկի նավահանգստում երեկվանից չեն կարողանում մարել հրդեհը․ Կիևն է հարվածել
Tue, 24 Mar 2026 15:00:54 +0400

Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Պրիմորսկի նավահանգստում, որտեղ Ուկրաինան երեկ հարվածել է գերժամանակակից FP-9 բալիստիկ հրթիռով, ականատեսների վկայությամբ, շարունակվում է հրդեհը։
Պրիմորսկի նավահանգիստը Ռուսաստանի Բալթիկ ծովում գտնվող խոշորագույն նավթի արտահանման տերմինալներից մեկն է։
Հաղորդվում է, որ հարձակումը վնասել է վառելիքի բաք, հրդեհ է առաջացրել, ստիպել է անձնակազմի տարհանում և ժամանակավորապես դադարեցրել նավթամթերքի բեռնումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր