Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Կրկին երեխանե՞ր են զոհվել․ հարվածել են Շիրազի մանկական խաղահրապարակին

Կրկին երեխանե՞ր են զոհվել․ հարվածել են Շիրազի մանկական խաղահրապարակին

Fri, 06 Mar 2026 15:00:04 +0400


Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ԱՄՆ-Իսրայելական օդային հարվածի հետևանքով, որը հասցվել էր Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի արվարձան Զիբաշեհրայում գտնվող շտապօգնության կայանի և մանկական խաղահրապարակի վրա, զոհվել է առնվազն 20 մարդ, իսկ 30-ը՝ վիրավորվել։

Գործակալությունը չի մանրամասնում՝ արդյո՞ք զոհերի մեջ երեխաներ կան։

Ըստ գործակալության՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 5-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում։ Զոհերի թվում են եղել ԱԻՆ երկու աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին։ Հարձակման հետևանքով զոհվել է 171 մարդ, որոնց մեծ մասը 7-ից 12 տարեկան աշակերտներ էին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հազարավոր հայորդիներ են զոհվել, դուք էս օրով համերգ եք հեռարձակում

Հազարավոր հայորդիներ են զոհվել, դուք էս օրով համերգ եք հեռարձակում Sun, 27 Sep 2026 20:30:56 …