Ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում

Ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում

Tue, 24 Mar 2026 15:12:11 +0400


Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորեց կամ տեղեկացրեց հանրությանը, որ իմ հանդեպ քրեական վարույթը կարճվելու է՝ եւ այն, որ դրա նախօրեին ինձ Քննչական կոմիտե են կանչել` ընդամենը «տեղեկացնելու», որ վարույթը կարճվում է։ Երեկ վերջապես ստացա դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը, որ ՔԿ քննիչի զեկուցագրի հիման վրա որոշել է իմ նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել․․․

Այսինքն, հիմա այլեւս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա եւ ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ուրեմն, ես 18 տարի շարունակ` ամեն օր խմբագրականներ եմ գրում: Ենթադրում եմ, որ երբ իմ քննադատությունը զայրացրել է «վսեմաշուք վարչապետին», հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, թե մի բան գտեք, այդ կնոջ բերանը փակեք եւ դատախազությունում սկսել են կարդալ իմ խմբագրականները` այնտեղ որեւէ հիմք գտնելու համար, որ գործ հարուցեն: Եւ վերջապես. 2024 թ. դեկտեմբերի 12-ին «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով խմբագրականում ինչ որ բան են նշմարել եւ 25 թ. հունվարին վարույթ հարուցել` հանձնարարելով Քննչական կոմիտեին քննել այն եւ որոշել` քրեորեն պատժելի արարք կա՞ արդյոք հրապարակախոսական բնույթի այդ տեքստում:

Վարույթի նյութերն, ի դեպ, 100 էջից ավելի են եւ այն տեւել է 1 տարի 3 ամիս: 1500 նիշանոց հոդվածը տասնյակ կաբինետներում կարդացել են, ապա ուղարկել են փորձաքննության` դատալեզվաբանական եւ դատահոգեբանական (ենթադրում եմ, որ պարզեն, թե կարդացողների հոգեբանության վրա ինչպես կարող էր այն ազդել): Եւ եթե փորձագետները որեւէ տողի մեջ «տեսնեին» «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու փորձեր», ապա վարույթը ոչ թե կկարճեին, այլ ինձ արդեն մեղադրանք առաջադրված կլիներ, որից վստահ եմ` ոչ ոք չէր զարմանա: Բարեբախտաբար փորձագետները` Ա. Հարությունյանը եւ Հ.Ղուկասյանը, որոնք իմ 1500 նիշանոց տեքստի մասին 13 էջանոց եզրակացություն են գրել եւ այդ փորձաքննությունը տեւել է ուղիղ մեկ տարի, եզրակացրել են, որ իմ տեքստում չկա կոչ, թեեւ տեղ են թողել («այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից»), որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն:

Ինձ թվում էր… ես հույս ունեի, որ ինձ հատկապես չսիրող մի արարած, ասենք` նրանցից մեկը, ում մենք քննադատում ենք, դիմում է գրել դատախազություն` հաղորդում է տվել «հանցագործության մասին» եւ վարույթն այդ հիմքով են նախաձեռնել: Պարզվեց` ոչ: Հենց գլխավոր դատախազությունն է դիմել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտե` վարույթ նախաձեռնելու առաջարկով: Ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ այս վարույթի հետեւում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած:
Ինչ ասեմ` զարմացած չեմ մարդկային ստորության, ապերախտության, չարության եւ ամեն գնով իշխանություն պահելու ագահության հերթական ապացույցից: Շատ բան եմ տեսել իմ կյանքում` եւ մանր բանսարկուներ, եւ մեծ գիշատիչներ, եւ իրենց թույնից ու չարությունից խեղդվող սրիկաներ, եւ հիշողությունն ու հոգեկան հավասարակշռությունն իսպառ կորցրած խղճուկ էակներ…
Սա էլ կանցնի…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Sat, 01 Aug 2026 23:45:30 +0400…

9 ժամ ago

Մահացել է Ռենե Օրտիսը

Մահացել է Ռենե Օրտիսը Sat, 01 Aug 2026 23:30:32 +0400 Մահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր…

9 ժամ ago

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա» Sat, 01 Aug…

10 ժամ ago

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին Sat, 01 Aug 2026…

10 ժամ ago

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է Sat, 01 Aug 2026 22:44:54 +0400 Գագիկ Ղազինյանն…

10 ժամ ago

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի Sat, 01 Aug 2026 22:26:08 +0400 8-րդ…

10 ժամ ago