Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Sat, 01 Aug 2026 23:15:38 +0400


Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․

«Սիրելի ֆուտբոլասերներ,

Այսօր գրությամբ դիմել էինք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ բարձրաձայնելով Հայաստանի Պրեմիեր լիգայի հեռարձակման հետ կապված մեր մտահոգությունները։

Մինչ սպասում էինք պաշտոնական պատասխանին, ՀՊԼ հանդիպումը հեռարձակվում է նույնիսկ առանց մեկնաբանի:

Ստորև ներկայացնում ենք մեր նամակի կրճատ տարբերակը.

«Անընդունելի ենք համարում, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկել է առանց պաշտոնական հեռարձակողի, մինչդեռ ակումբները դրա վերաբերյալ նախապես չեն ստացել որևէ պաշտոնական ծանուցում կամ պարզաբանում։ Սա լուրջ խնդիր է ոչ միայն երկրպագուների, այլև ակումբների համար, որոնք միլիարդավոր դրամների ներդրումներ են կատարում հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման գործում և ստանձնել են հստակ պարտավորություններ իրենց հովանավորների և գործընկերների առջև։

Հեռարձակման խնդիրը միայն մեդիա ոլորտին չի վերաբերում։ Այն անմիջական ազդեցություն ունի առաջնության կոմերցիոն արժեքի, հովանավորների տեսանելիության, երկրպագուների ներգրավվածության, ինչպես նաև VAR համակարգի արդյունավետ աշխատանքի և, հետևաբար, մրցավարական որոշումների որակի վրա։ Առանձնակի մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք պարզաբանել.

Ինչո՞ւ է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը մեկնարկել առանց պաշտոնական հեռարձակողի։
Ի՞նչ քայլեր են արդեն ձեռնարկվել խնդրի լուծման ուղղությամբ։
Ո՞րն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների ծրագիրը՝ ապահովելու առաջնության կայուն, պրոֆեսիոնալ և որակյալ հեռարձակումը։
Ի՞նչ ժամկետներում է նախատեսվում խնդրի վերջնական լուծումը։
Ակումբները շարունակում են ներդրումներ կատարել հայկական ֆուտբոլի զարգացման գործում և ակնկալում են նույն մակարդակի պատասխանատվություն, թափանցիկություն և ռազմավարական մոտեցում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Fri, 30 Oct 2026 08:20:46 +0400 «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Fri, 30 Oct 2026 08:15:01 +0400 Գոռավանցի հայտնի…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400 Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Fri, 30 Oct 2026 08:05:03 +0400 Նիկոլ Փաշինյանը…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին Fri, 30 Oct 2026 08:00:54 +0400 Նիկոլ…

44 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

9 ժամ ago