Իրանի ապագա ղեկավարի իրենց թեկնածուն ունեն
Tue, 24 Mar 2026 20:30:14 +0400

Միացյալ Նահանգները դիտարկում է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Գալիբաֆի թեկնածությունը, որպես Իրանի ապագա Գերագույն առաջնորդ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Համաձայն հրապարակման, Սպիտակ տան ղեկավար կազմում կան մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնց համար Գալիբաֆը համարվում է հեռանկարային գործընկեր, ով կարող է գլխավորել Իրանը եւ բանակցություններ վարել Թրամփի վարչակազմի հետ։
Սակայն Սպիտակ տունը, ըստ հոդվածի, առայժմ դեռ պատրաստ չէ ընտրություն կատարել իրանական ներկայիս վերնախավից, թե ում կնախընտրեր տեսնել որպես Իսլամական Հանրապետության ղեկավար։ Առայժմ դեռ հնարավոր թեկնածուներին են ուսումնասիրում, հասկանալու համար, թե ով է ի վիճակի գործարք կքնելու Վաշինգտոնի հետ։ Այս ամենով հանդերձ, ամենից «խոստումնալիցը» համարվում է Գալիբաֆը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր