Երեքշաբթի , 24 Մարտի 2026

Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Tue, 24 Mar 2026 22:15:54 +0400


Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են առավել հետևողականությամբ: Միաժամանակ իրականացվում են բացատրական աշխատանքներ, որոնց շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման հերթական դեպքերն են արձանագրվել Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից:

Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեծամորի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենայում զենք-զինամթերք է ապօրինի պահում: Նա ձերբակալվել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի հրազեն և փամփուշտներ:

28-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ հաջորդ օպերատիվ տեղեկությունը ստացվել է մարտի 20-ին:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Հնաբերդ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդու: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մեկփողանի որսորդական հրացան, նռնակներ, պայթուցիչներ, օդամղիչ հրացաններ, փամփուշտներ:

Հնաբերդ գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ բերել էր զենք-զինամթերք, որը կամովին հանձնել է

44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ բերել էր զենք-զինամթերք, որը կամովին հանձնել է Sun, 22 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով