Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել․ ՀՀ երկրորդ նախագահ
Tue, 24 Mar 2026 22:09:18 +0400

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսել է խաղաղության պայմանագրի մասին, որը, ըստ նրա, գոյություն չունի։ «Սա հետաքրքիր մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի, բայց այդ թղթի մասին այնքան են խոսել, որ դարձել է իբր իրավական ուժ ունեցող։ Սակայն չունի այդ ուժը, և արդեն այդ թղթի շուրջ կանխատեսումներ են անում», – ասել է երկրորդ նախագահը։
Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ ՔՊ խմբակցության ղեկավարը պատերազմից մեկ շաբաթ առաջ հայտարարում էր, որ պատերազմի վտանգ չկա․ «Հիմա ասում է՝ ես քանի տարի վարչապետ եմ, ի վիճակի եմ կանխատեսումներ անել։ Դու որ վարչապետ էիր, մինչև պատերազմը սկսելը ասում էիր՝ ինչ պատերազմ, ինչ բան։ Եթե այդ վերլուծական շնորհքն ունեիր, կգնայիր Արցախում կասեիր՝ Արցախը Հայաստան է և վերջ»։
ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել, քանի որ չի հասկանում՝ ինչ է անում։
«Հենց ինքն է խաղաղության թշնամին, Նիկոլ Փաշինյանն այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է և սպառնալիք է հենց այն պատճառով, որ չի հասկանում՝ ինչ է անում։ Մենք ասում ենք, որ մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն և երաշխիքային համակարգը, ես ուղղակի համոզված եմ, շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել, կարելի է հասնել դրան։ Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրահայում»,-նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր