Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ Առինջի կառուցապատման աղմկահարույց գործով ստուգողական գործողություններ են ընթանում․ «մակուլատուրան ստուգվում է»։

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումը, որը վերաբերում է Առինջում կառուցված շենքերի և առանձնատների գործին, ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթի ընթացքը լուծելու նպատակով։
Խոսքը վերաբերում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր Առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման՝ Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին մատչելի պայմաններով ձեռք էր բերել բնակելի տուն՝ թաունհաուս։ Ուշագրավն այն է, որ Կոնջորյանը գույքը ձեռք էր բերել շուկայականից և նույնիսկ կառուցապատողի հայտարարած գնից էժան՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով ընդամենը 300 հազար դրամ, այն դեպքում, երբ վաճառքի հայտարարված գինը կազմել էր 420 հազար դրամ։
Հետագայում պարզվել էր նաև, որ նույն կառուցապատողից բնակարան են ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանի մայրը՝ Արմինե Կոնջորյանը, և քույրը՝ Օֆելյա Կոնջորյանը՝ հենց Հայկ Կոնջորյանի թաունհաուսի դիմաց։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե դատախազությունից ստացված գրությունն ի՞նչ ընթացքի մեջ է։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ այս պահին ստուգողական գործողություններ են իրականացվում։
Տեղեկացնենք, որ սա երկրորդ ստուգողական գործողությունն է Կոնջորյանի առանձնատան մասով․ մեկն էլ սկսվել էր «Ժողովուրդ» օրաթերթի դիմումի հիման վրա։ Սակայն ընթացքից դեռ նորություններ չկան։
Այսպիսով, մամուլի հրապարակմամբ բարձրացված հարցերն արդեն մտել են իրավապահ համակարգի քննության դաշտ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կոնջորյանի տան կոռուպցիոն թեմայի վերաբերյալ հարցին ագրեսիվ պատասխան էր տվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին՝ ասելով, թե «մակուլատուրան տպում, բերում եք Կառավարություն, տարեք իրավապահներին տվեք»։ Տրված են, և իրավապահները մակուլատուրան ուսումնասիրում են։
Արդյոք ստուգողական գործողությունները կվերածվեն քրեական վարույթի, և արդյոք պաշտոնատար անձանց ու նրանց մերձավորների գույքային գործարքներում կոռուպցիոն բաղադրիչ կարձանագրվի, թե ոչ, ցույց կտա առաջիկա ընթացքը։
«Ժողովուրդ»-ը հետևողական է այս թեմայի նկատմամբ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյան

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյան Wed, 25 Mar 2026 11:33:46 +0400 Latest…

9 րոպե ago

Ադրբեջանի տարածքով կրկին հացահատիկ է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանի տարածքով կրկին հացահատիկ է ուղարկվել Հայաստան Wed, 25 Mar 2026 11:30:26 +0400 Ադրբեջանի տարածքով…

12 րոպե ago

Մի կողմից մարդկանց է կաշառում, մյուս կողմից՝ փորձում վախեցնել

Մի կողմից մարդկանց է կաշառում, մյուս կողմից՝ փորձում վախեցնել Wed, 25 Mar 2026 11:30:08 +0400…

13 րոպե ago

Օմբուդսմենը վախենում է Նիկոլ Փաշինյանի անունը բարձրաձայնել

Օմբուդսմենը վախենում է Նիկոլ Փաշինյանի անունը բարձրաձայնել Wed, 25 Mar 2026 11:25:06 +0400 ՄԻՊ Անահիտ…

18 րոպե ago

Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Wed, 25 Mar 2026…

25 րոպե ago

«Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում

«Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Wed,…

27 րոպե ago