Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն

Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն

Wed, 25 Mar 2026 12:35:24 +0400


Դեռևս 2025 թվականի հունվարի 24-ին «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով վերանայել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը։ Առաջարկը հստակ էր՝ սահմանել քրեական պատասխանատվության շեմ՝ 50 միլիոն դրամի չափով, ինչպես նաև օրենքում ամրագրել, որ պատասխանատվությունից ազատման հիմք կարող է հանդիսանալ չվճարված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների ամբողջական մարումը՝ առանց տույժերի հաշվարկի։

Առաջարկը ներկայացվել էր իր ամբողջական հիմնավորումներով՝ ուղղված բիզնես միջավայրի կանխատեսելիության բարձրացմանը, ավելորդ քրեական ռիսկերից ազատմանը և տնտեսական գործունեության խթանմանը։
Սակայն գործադիրն իր պատասխանում մանրակրկիտ փորձել էր «հիմնավորել», թե փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է։

Եվ հանկարծ, մեկ տարի անց՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «պարզվում» է, որ պատկերը կտրուկ փոխվել է։
Մարտի 19-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ նույն հոդվածը ներկայացնելով նոր խմբագրությամբ։ Ըստ այդմ՝ «խոշոր չափ» է համարվում մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն դրամը գերազանցող գումարը (կամ երկու տարվա դեպքում՝ 45 միլիոն), իսկ «առանձնապես խոշոր չափ»՝ մեկ տարվա դեպքում 50 միլիոն դրամը (կամ երկու տարվա դեպքում՝ 75 միլիոն)։
Փաստորեն, այն, ինչ մեկ տարի առաջ որակվում էր որպես «անհրաժեշտություն չունեցող» փոփոխություն, այսօր տեղ է գտնում կառավարության օրակարգում՝ որպես անհրաժեշտ փոփոխություն։

Ի վերջո, պետք է արձանագրել՝ այս փոփոխությունը պետք է վաղուց իրականացվեր՝ բիզնես միջավայրի կայունությունն ու կանխատեսելիությունը ապահովելու համար։ Սակայն այն կյանքի կոչվեց ոչ թե այն պահին, երբ ներկայացվել էին դրա մասնագիտական հիմնավորումները և ընդունման անհրաժեշտությունը, այլ հենց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, և ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նախընտրական հաշվարկներով՝ ընտրողների վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Sun, 15 Nov 2026 09:00:33 +0400 Նոյեմբերի 14-ին՝ ժամը…

20 րոպե ago

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

9 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

10 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

10 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

10 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

10 ժամ ago