Ով է կայացրել Վանաձորի ծառերի «դատավճիռը»

Ով է կայացրել Վանաձորի ծառերի «դատավճիռը»

Wed, 25 Mar 2026 15:45:26 +0400


Վանաձորում երեկ առավոտից ծառերի սպանդ էր գնում՝ ականջ ծակող նույն պատճառաբանություններով․ «հիվանդ են», «բնակիչները բողոքել են», «մասնագետներն ուսումնասիրել են, որոշում է կայացվել»։ Այսպես է պարզաբանում իրավիճակը համայնքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Բայց իրականությունը, ինչպես հաճախ է լինում, շատ ավելի անհարմար է՝ պաշտոնական ձեւակերպումների համար։

Մի խումբ քաղաքացիներով, կանգնած Տանձուտ գետի մեծաթռիչք կամրջի վրա, ականատես դարձանք մի տեսարանի, որը, ցավոք, սովորական է դարձել։ Երիտասարդը՝ սղոցը ձեռքին, հերթով տապալում էր հաստաբուն, սաղարթախիտ ծառերը։ Այդ պահին արդեն չորսն էր հոշոտվել։ Ինչո՞ւ, ո՞ւմ էին խանգարում այդ ծառերը։ Մի՞թե դրանք չեն մաքրում օդը, կլանում փոշին, օգտակար չեն բնակիչների եւ հենց կտրելու թույլտվություն տվողների համար։

Քաղաքապետարան ահազանգելուց հետո լսեցինք վերը հիշատակած պատասխանները։ Ցանկացանք անձամբ ներկայանալ, տեսնել մասնագետների եզրակացությունները, թույլտվությունները։ Պատասխանը՝ «գրավոր դիմեք»։ Մինչ դիմումը կգրվի, տեղ կհասնի, կքննարկվի, պատասխան կձեւակերպվի ու ետ կուղարկվի՝ օրեր կանցնեն, եւ այդ ընթացքում քանի՞ ծառ էլի կհոշոտվի։
Միեւնույն ժամանակ գետի հունում աշխատում էր հզոր էքսկավատոր։ Իհարկե, գետի հունը մաքրելը կարեւոր է, բայց ինչո՞ւ հիմա, երբ Տանձուտն ու Վանաձոր գետն արդեն վարարել են, ջրի հոսքը զգալիորեն ուժեղացել է, արեւը տաքացնում է, սարերում հալոցքը թափ է հավաքում։ Բացառվա՞ծ է հեղեղի վտանգը։ Ո՞վ է գնահատել ռիսկերը, ո՞վ է նման պահին նման աշխատանք հրահանգել։ Եվ ամենակարեւորը՝ էքսկավատորն էլ իր հերթին է ծառեր տապալում՝ լրացնելով սղոցի «թերությունը»։
Վանաձորում սա այլեւս առանձին դեպք չէ, այլ՝ օրինաչափություն։ Քաղաքացիները գրեթե ամեն օր տեսնում են «կանաչի հանդեպ սիրո» նման դրսեւորումներ։ Մի օր անհետանում են մայթեզրի ծառերը, մյուս օրը՝ հերթական պուրակի եղեւնիները։ Հետո տարածքը լցվում է շինանյութով եւ վերածվում շինհրապարակի։ Մենք արդեն սա տեսել ենք, երբ տարիներ առաջ քաղաքի կենտրոնում՝ Հայքի հրապարակին կից, մեկ օրում վերացավ եղեւնիների հիասքանչ պուրակը։ Փրթեցին շուք տվող ծառերը, եւ նրանց տեղում հայտնվեցին քարաշեն կառույցներ՝ բանկ, առեւտրի կենտրոններ։ Այն ժամանակ խոստացան՝ «կտրված մեկ ծառի փոխարեն երկու ծառ կտնկենք»։

Դեմագոգիայի դասական օրինակ։ Որտե՞ղ պիտի տնկեին։ Տանիքո՞ւմ։ Նկուղո՞ւմ։ Բոլորիս պարզ է՝ ծառերը բետոնի վրա չեն աճում։
Ավելի ցավալին այն է, որ այս ամենը պատահական չէ։ Քաղաքաշինական մտածողությունը հաճախ չի անցնում խանութ-դուքաններից, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներից այն կողմ։ Արտադրություն ստեղծելը դժվար է, գործարան կառուցելը՝ բարդ, իսկ կանաչ տարածքը վերացնելը՝ հեշտ։ Մնում է միայն «հիվանդության» կամ մի «բողոքի» պատրվակով՝ անհրաժեշտ փաստաթուղթ ձեւակերպել, օրինականություն հագցնել արդեն կայացված որոշմանը եւ ծառերը ոչնչացնել։ Արդյունքում քաղաքը կորցնում է իր կենսական տարածքը՝ օդը, հովը, ստվերը, բնական միջավայրը։ Քաղաքացիների շնչելու իրավունքը դառնում է երկրորդական, առողջությունը՝ վտանգված։

Եվ այս ամենի ֆոնին հարցը մնում է բաց՝ ովքե՞ր են որոշում, թե որ ծառը պետք է ապրի, եւ որը՝ ոչ։ Եվ այդ որոշումները բխում են հանրային շահի՞ց, թե՞ բոլորովին այլ հաշվարկներից։ Երեւանում մեկնարկած ծառերի սպանդը մարզեր էլ հասավ, փաստորեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Tue, 01 Sep 2026 23:15:43 +0400…

10 րոպե ago

Չպայթած ռումբի պատճառով կտարհանվի 13 հազար մարդ

Չպայթած ռումբի պատճառով կտարհանվի 13 հազար մարդ Tue, 01 Sep 2026 23:00:14 +0400 Մոտ 13600…

26 րոպե ago

Հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ, հեռախոսներ, այլ արգելված իրեր

Հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ, հեռախոսներ, այլ արգելված իրեր Tue, 01 Sep 2026 22:45:21 +0400…

41 րոպե ago

Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Tue, 01 Sep 2026 22:30:44 +0400 Գերմանական ոստիկանությունը Բրանդենբուրգի…

55 րոպե ago

Գագիկ Խաչատրյան, Պուտին-Փաշինյան հանդիպում, որ թեման է ավելի շատ լուսաբանվել

Գագիկ Խաչատրյան, Պուտին-Փաշինյան հանդիպում, որ թեման է ավելի շատ լուսաբանվել Tue, 01 Sep 2026 22:27:57…

58 րոպե ago

Ինչ է առաջարկվում

Ինչ է առաջարկվում Tue, 01 Sep 2026 22:15:38 +0400 Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական…

1 ժամ ago