Նիկոլի ճակատագրական սխալները

Նիկոլի ճակատագրական սխալները

Wed, 25 Mar 2026 17:15:55 +0400


Նիկոլի առաջին սխալը հայոց եկեղեցու դեմ նախաձեռնած երկարատև պատերազմն էր, որ տապալվեց: Նիկոլի երկրորդ սխալը «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի դեմ քրեական գործ հարուցելու փորձն էր: Այդ վարույթը տևել է մեկ տարուց ավելի, սակայն դրա մասին իմացանք նախորդ շաբաթ: Դրան անմիջապես հետևեց հաջորդ սխալը՝ արցախցի Արմինե Մոսիյանի և նրա մանկահասակ որդու դեմ վերջինիս հոգեբանական բռնությունը մետրոյում: Այն տրագիկոմիկ ընթացք ունեցավ՝ խորհրդային կարճամետրած կինոնկարին բնորոշ: Սկզբում հոխորտաց անպաշտպան կնոջ վրա, հետո չքմեղացավ, թե նման բան չի արել: Իսկ վերջում էլ ներողություն խնդրեց: Բայց հաշվի առնելով դրանից հետո տիկնոջ վրա նիկոլական ֆեյքերի հարձակումը՝ ներողությունը չի կարող համարվել ընդունելի: Չնայած առաջարկում էր ընդունել ներողությունը «օֆլայն» (դեմ առ դեմ) կամ «օնլայն» (առցանց՝ իրական ռեժիմով) շփման տարբերակներով:

Բայց արանքում թույլ էր տրվել մեկ այլ սխալ, որ նույնիսկ չէր գնահատվել որպես այդպիսին: Զարմանալի է, այնքան արագ են տեղի ունենում իրադարձությունները, որ մոռացվում է նույնիսկ ընդամենը 2-3 շաբաթ առաջվանը: Դա Նիկոլից բաժանվելու վերաբերյալ Հակոբյան Աննայի ֆեյսբուքյան տեսաուղերձն էր հասարակությանը: Բայց նախքան բաժանվելը, այդպես էլ չիմացվեց՝ այդ զույգն, ի վերջո, ամուսնացել է, թե ոչ: Ինչևէ, դա չէ էականը, սխալը մի փոքր ավելի խորքում է: Ենթադրում եմ (Նիկոլի գործողություններից մի մասի առումով կարող ենք ընդամենը ենթադրություն անել), որ Աննայից բաժանումը բեմադրվել էր տիկնոջ բացասական աուրայից ազատվելու նպատակով: Որովհետև որքան էլ հանրության մեծ մասի համար ընդունելի չլինի Նիկոլը՝ հայրիշխանական հասարակությունում ավելի ոչ ընդունելի է վերջինիս կնոջ պահվածքը: Ով մինչև իշխանափոխությունը իրենից ոչինչ չներկայացնելով՝ դրանից կարճ ժամանակ անց իր վրա էր վերցրել «հասարակությունը կրթելու առաքելությունը»: Ինչը, բնականաբար, նրա նկատմամբ առաջացնելու էր խիստ ժխտողական վերաբերմունք:

Բեմադրելով բաժանման վերաբերյալ հայտարարության տեսարանը՝ զույգը հույս ուներ, որ Աննան իր հետ կտանի իր բացասական աուրան: Դա տեսականորեն կարող էր տեղի ունենալ՝ եթե Նիկոլը օտարվածության վարքագիծ դրսևորեր: Բայց դրա փոխարեն իրեն փորձեց պահել ջենտլմենավարի: Դա կարող էր «ուտվել», եթե Նիկոլը չլիներ մեզ ծանոթ ենոքավանցի բռի անձնավորությունը, ինչը դրոսևորվել է բազմիցս: Վերջինն էլ Արցախյան առաջին պատերազմի հերոսի դուստր Արմինեի դեպքում էր: Այնպես որ քաղաքացիական նախկին կնոջ նկատմամբ նրա վերաբերմունքը չհամոզեց ոչ մեկին: Դա էլ նշանակում է, որ վերջինիս բացասական աուրայից ազատվելու գործողությունը ևս անհաջողություն է կրել:

Դա ինքնին աննորմալ երևույթ էր, քանի որ մինչ այդ դրանք գովերգում էին իրենց ընտանեկան կյանքը: Ինչևէ, բաժանումից հետո պարզվում է, որ Աննան քեֆի է մասնակցել ու համատեղ նկարի ընկերուհուն էլ ենթադրաբար խոսք է տվել, որ վերջինս կարող է նշանակվել ԿԳՄՍ նախարար: Եթե Աննան վարչապետի պաշտոնում փոխարիներ Նիկոլին, ապա դա հասկանալի կլիներ: Հատկապես որ նման գաղափար էլ էր շրջանառվում: Բայց քանի որ այն շատ արագ մարեց, ուրեմն նշանակումը պետք է կատարվեր Նիկոլի կողմից: Բայց ինչու պիտի վերջինս իր նախկին կողակցի ընկերուհուն նախարար նշանակեր, մնում է անհասկանալի: Դա ևս վկայում է, որ ինքը չի կարողանում ազատվել կնոջ ստվերից:

Բայց միայն վերն ասվածը չէ այդ իրադարձության, որպես սխալի, մեխը: Կա մեկ այլ գործոն. դա կուսակցական հիմնադրամի հարցն է: Նախ, այն շարունակում է ղեկավարել Աննան, ինչը Նիկոլին մոտիկից ճանաչողների տեսակետից նոնսենս է: Եթե բաժանումն իսկական լիներ ու տիկնոջ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեր, ինչպես Աննան էր ենթադրել տեսանյութում, ապա մինչ այդ նա հաստատ զրկվելու էր այդ պաշտոնից: Չնայած դա տեղի չունեցավ, բայց հիմնադրամին միլիոնավոր դրամներ կամավոր-հարկադիր սկզբունքով նվիրաբերած գործարարները, միևնույն է, պետք է որ գժված լինեն: Որովհետև իրենց տված գումարները, փաստորեն, ջուրն են գցվել: Ու, որպես դրա արձագանք, այլևս նույն ոգևորությամբ չեն պարտադրի իրենց աշխատակիցներին, որպեսզի վերջիններս, ընտանիքների անդամներով հանդերձ, ձայն տան ՔՊ-ին: Նույն վիճակում կլինեն «նորաձև կրթված» տիկնայք, ովքեր ինչ-ինչ հույսեր ունեին՝ կապված Աննայի հետ: Օրինակ՝ նրա քեֆի նկարի ընկերուհին: Կամ էլ արական սեռի մասնակիցները, ովքեր ավելի պասիվ էին:

Կարծում եմ, որ Նիկոլը գիտակցում է, որ ինքը կորցնելու է իշխանությունը: Հենց այդպիսի հոգեվիճակում էր նա 2021-ի հունիսի 20-ի քվեարկության պահին, ինչն արձանագրվել է հեռուստատեսային կամերաների կողմից: Բայց այդ օրը սատանայական ինչ-որ միջամտությամբ նրան հաջողվեց պահպանել պաշտոնը: Կարծում եմ, որ այս օրերին իրավիճակն ավելի բարդ է, ու այդ պատճառով ինքը սխսլ սխալի հետևից է կատարում: Իսկ որ իրոք բարդ է՝ տեսանելի է թեկուզ նրա պահվածքից: Ով մի քանի շաբաթ առաջ իր կուսակցության անդամների համար էթիկայի կանոնագիրք էր հրապարակել, բայց երևի ամենաշատը խախտողն ինքն է եղել: Դա էլ հենց ապացուցում է, որ ինքը դուրս է մղված իր սովորական հունից: Ու դրան վերադառնալու ջանքերն անցնում են ապարդյուն, նույնիսկ ավելի՝ ավելի են հեռացնում իրեն: Մնում է, որ ընդդիմությունը փորձի միավորվել և օգուտ քաղել այդ իրավիճակից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

22 րոպե ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

24 րոպե ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

34 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

39 րոպե ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

49 րոպե ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago