Ինչու է գլոբալ տնտեսական միջոցառումը հետաձգվել
Wed, 25 Mar 2026 19:30:51 +0400

Համաշխարհային տնտեսական ֆորումը հետաձգել է ապրիլին Սաուդյան Արաբիայում կազմակերպած գլոբալ համագործակցությանը եւ էներգետիկային նվիրված միջոցառումը։ Պատճառը՝ Մերձավոր Արեւելքի ներկայիս էսկալացիան է։ Համաձայն նախնական պլանավորման, հանդիպումը պետք է տեղի ունենար ապրիլի 22-23-ին, Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Գլոբալ տնտեսական միջոցառման հետաձգման որոշումը, համաձայն տարածված հայտարարության, կայացվել է Սաուդական միապետության Էկոնոմիկայի եւ պլանավորման նախարարության հետ խորհրդակցաբար։ Նոր ժամկետի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր