Օնլայն վաճառքը ԵԱՏՄ-ում կմտնի նոր փուլ

Օնլայն վաճառքը ԵԱՏՄ-ում կմտնի նոր փուլ

Thu, 19 Mar 2026 11:55:08 +0400


Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսվում է կարգավորել էլեկտրոնային առևտրի ոլորտում գործող ընկերությունների գործունեությունը, որոնք զբաղվում են սպառողներին հեռավար եղանակով ապրանքների առաջարկմամբ և վաճառքով։ Այս նպատակով Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Նշված համաձայնագիրը նախապես հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝ 2025 թվականին, և փոխանցվել անդամ պետություններին՝ անհրաժեշտ ներպետական գործընթացներն իրականացնելու և ստորագրման փուլին անցնելու համար։

Փաստաթուղթը միտված է ապահովելու ԵԱՏՄ ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի բնականոն զարգացումը։ Այն սահմանում է մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև հստակեցնում է նրանց միջև համագործակցության և փոխգործակցության կանոնները։

Բացի այդ, համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել բարենպաստ միջավայր՝ միության շրջանակում էլեկտրոնային առևտրի ընդլայնման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ

Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ Wed, 15 Apr 2026 13:45:47 +0400 Նկատել եմ ևս մեկ կարևոր առանձնահատկություն …