Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ

Wed, 25 Mar 2026 23:45:28 +0400


Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրերս արած հայտարարությունը, թե «եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ», պետականության և իշխանության նույնականացման վտանգավոր փորձ է։

Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը սպառնացող վարքագիծ։ Սա քաղաքական մերկապարանոց պիտակավորում է, որը չի համապատասխանում պետական պատասխանատվության նվազագույն չափանիշներին։

Քաղաքական հարթությունում գործ ունենք վաղուց կիրառվող տեխնոլոգիայի հետ՝ իշխանությունը ներկայացվում է որպես խաղաղության երաշխավոր, իսկ ընդդիմությունը՝ որպես պատերազմի աղբյուր։ Այս պարզեցված սխեման ընտրողի վարքագծի վրա ազդելու փորձ է՝ վախի գործոնի միջոցով։ Հասարակությանը փաստացի ներկայացվում է կեղծ երկընտրանք՝ ոչ թե ծրագրերի և լուծումների, այլ վախի և «կայունության խոստման» միջև։

Ամենախնդրահարույցը, սակայն, Միրզոյանի պետական կարգավիճակն է։ Արտաքին գործերի նախարարը, որի առաքելությունը պետության շահերի ներկայացումն է արտաքին հարաբերություններում, ներքաղաքական պայքարում հանդես է գալիս կոշտ, կողմնակալ ձևակերպումներով։ Արդյունքում դիվանագիտական ինստիտուտը քաղաքականացվում է և աստիճանաբար կորցնում իր համազգային բնույթը։

Ի վերջո, այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Երբ իշխանությունը իրեն ներկայացնում է որպես պետության գոյության միակ երաշխավոր, ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն՝ իշխանության փոփոխությունը նույնացվում է պետականության կորստի հետ։ Սա հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին ու ավտորիտար մտածողության դրսևորում է:

Մեծ հաշվով, խնդիրը Փաշինյանի և նրա թիմի քաղաքական մտածողությունն է, որը սահմանափակում է մրցակցությունը, մանիպուլացնում է հանրային վախերը և պետական ինստիտուտները ենթարկում է կուսակցական շահերին»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտրատեղամասերը փակվեցին. Քիչ անց կմեկնարկի հաշվարկը

Ընտրատեղամասերը փակվեցին. Քիչ անց կմեկնարկի հաշվարկը Sun, 25 Oct 2026 20:00:59 +0400 Ինչպես արդեն հայտնել…

12 րոպե ago

Նիկոլը թքած ունի, թե ինչպիսին է իր խոսույթը՝ կեղծ, թե ճշմարիտ

Նիկոլը թքած ունի, թե ինչպիսին է իր խոսույթը՝ կեղծ, թե ճշմարիտ Sun, 25 Oct 2026…

28 րոպե ago

Կստեղծեն ռազմական կապի համար՝ հատուկ ինտերնետ

Կստեղծեն ռազմական կապի համար՝ հատուկ ինտերնետ Sun, 25 Oct 2026 19:30:24 +0400 Եվրոպական երկրներն ու…

43 րոպե ago

Արսեն արի տանենք տուն․ գեղեցիկ կադրեր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքից

Արսեն արի տանենք տուն․ գեղեցիկ կադրեր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքից Sun, 25 Oct 2026 19:25:05…

48 րոպե ago

COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը․․․

COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը․․․ Sun, 25 Oct 2026 19:15:14…

58 րոպե ago

Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ

Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Sun, 25 Oct 2026 19:12:39 +0400 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

1 ժամ ago