Փորձում են ժամանակ շահել

Փորձում են ժամանակ շահել

Thu, 26 Mar 2026 11:01:56 +0400


Առողջապահության նախարարությունը վերջին օրերին հանդիպումներ է անցկացրել մի շարք բուժաշխատողների խմբերի հետ, որոնք դեռևս փետրվարից բարձրաձայնում են պարտադիր ապահովագրության ներդրման հետ կապված խնդիրներն ու դժգոհությունները։ Այս մասին հայտնել է «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ, բժիշկ և առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում բուժաշխատողներին ներկայացվում են տարբեր խոստումներ, այդ թվում՝ խնդիրների լուծում, աշխատավարձերի վերանայում և նեղ մասնագետների համար per capita վճարման մեխանիզմի վերականգնում։ Սակայն, ինչպես նա նշում է, այդ հայտարարությունները հակասում են նախարարի նախկինում հնչեցրած դիրքորոշումներին և արդեն ընդունված կարգավորումներին։

Գրիգորյանի կարծիքով՝ նախարարությունը փորձում է ժամանակ շահել և իրականում չի պատրաստվում կյանքի կոչել տրված խոստումները։ Նա ընդգծում է, որ որոշ բուժաշխատողներ դեռևս հավատում են այդ հայտարարություններին՝ չնայած նման շփումների սահմանափակ փորձին։

Միաժամանակ, ըստ նրա, պաշտոնական հայտարարություններով խոսվում է աշխատանքային պայմանների բարելավման մասին, մինչդեռ գործնական քայլերը կարող են հանգեցնել նեղ մասնագետների կաբինետների փակմանը և նրանց վարձատրության կրճատմանը։

Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է հրապարակել տեսանյութ, որտեղ կներկայացվի բուժաշխատողների վարձատրության նվազման վերաբերյալ ներքին կարգադրություններից մեկը, որը, նրա պնդմամբ, չի բարձրաձայնվում պաշտոնական հարթակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սարեր` ձորեր

Սարեր` ձորեր Fri, 13 Nov 2026 09:00:08 +0400 Մեր հասարակությունն ու մեր իշխանությունն ավելի ու…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել Fri, 13…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Fri, 13 Nov 2026 08:10:59 +0400 Քաղաքական դաշտում կարծում…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են Fri, 13 Nov 2026 08:05:23 +0400 Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ Fri, 13 Nov 2026 08:00:37…

1 ժամ ago