Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Դատախազությունն անդրադարձել է անչափահասին սպանելու մեջ մեղադրվողի բարեկամների ցույցին

Դատախազությունն անդրադարձել է անչափահասին սպանելու մեջ մեղադրվողի բարեկամների ցույցին

Thu, 26 Mar 2026 13:01:45 +0400


Գլխավոր դատախազությունը, անդրադառնալով անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից այսօր կազմակերպված ցույցին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցին, հայտնում է. «2024 թվականի նոյեմբերի 8-ին անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատարան է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 7-ին: Չանդրադառնալով քրեական գործի ամբողջ բովանդակությանը, նշենք, որ ցուցարարների բարեկամ Տիգրան Մաթևոսյանը, խմբի կազմում գործող հանցակիցներ Արման Մաթևոսյանի և Լյովա Մանուկյանի հետ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի կրծքավանդակին, որի արդյունքում անչափահաս Ռոբերտ Ռուբենյանը մահացել է: Տեղեկացնենք նաև, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողություններով՝ տուժողների, վկաների, մեղադրյալների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, տեսագրությունների զննություններով, փորձագիտական եզրակացություններով հիմնավորվել է մեղադրյալների հանցավոր գործողությունները, իսկ վկաների, տուժողների ցուցմունքների արժանահավատ լինելը գնահատվել է ձեռք բերված այլ ապացույցների համատեքստում, այլ ապացույցների հետ համակցության մեջ:

Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ապացուցման ենթակա բոլոր հանգամանքները, ձեռք բերված ապացույցները գնահատման են ենթարկվել վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության տեսանկյունից և դրա արդյունքում ստացված հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում մեղադրյալները ձերբակալվել են և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք, որպիսի գործողությունների իրավաչափ լինելը և ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը հաստատվել է նաև դատարանների կողմից՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդությունները քննության առնելիս:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում Mon, 20 Apr 2026 23:55:09 +0400 Գերմանիայում հատուկ նշանակության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով