Ոսկո՞ւց է այդ գազատարը
Thu, 26 Mar 2026 16:45:26 +0400

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացանք, որ Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել Հաղարծին բնակավայրի մի խումբ բնակիչներ՝ իրենց գյուղում 120 մետր երկարությամբ գազատար (գազի մայրուղի) անցկացնելու համար։ Դիլիջանի ավագանին մարտի 10-ին միաձայն՝ 11 կողմով որոշել է Հաղարծինի 2-րդ փողոց 3-րդ փակուղու մոտ 120 մետր երկարությամբ գազատար (գազի մայրուղի) անցկացնելը թույլատրել՝ գործնընթացն իրականացնելով համաֆինանսավորման միջացով, որից 500 հազար դրամ գումարը պետք է համայնքը հատկացնի։
Համաֆինասավորում նշանակում է, որ կեսը վճարում է համայնքը՝ համայնքային միջոցներից, մյուս կեսը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Մինչդեռ 500 հազար դրամը լիովին բավարար է ընդամենը 120 գծամետր գազատար կառուցելու համար։ Կարո՞ղ է Հաղարծինում անցկացվելիք գազատարի խողովակները թանկարժեք մետաղից են լինելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր