Անկարողությունից ծնված սխալը հաճախ ավելի վտանգավոր է, քան ինքնին հանցագործությունը

Անկարողությունից ծնված սխալը հաճախ ավելի վտանգավոր է, քան ինքնին հանցագործությունը

Thu, 26 Mar 2026 22:14:58 +0400


Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը գրում է.

«Անկարողությունից ծնված սխալը հաճախ ավելի վտանգավոր է, քան ինքնին հանցագործությունը։

Հայաստանի վարչապետի [Նիկոլ Փաշինյանի] այսօրվա հայտարարությունը, որ հրաժարվում է «պատմական արդարության վերականգնման» օրակարգից, ստրատեգիական անկարողությունից ծնված սխալ է:

Եթե հանցագործությունը կարելի է կանխել կամ դատապարտել, ապա անկարողությունը [այն էլ ստրատեգիական] հետագայում ուղղել հնարավոր չէ․ դա պարզապես քանդում է այն, ինչ գոյություն ուներ։

Գերմանիան չի ջնջել Հոլոքոստի հիշողությունը և դարձել է Եվրոպայում Իսրայելի գլխավոր դաշնակիցը։

Ինքը՝ Իսրայելը, հիշողության վրա կառուցել է տարածաշրջանի ամենաուժեղ պետություններից մեկը։

Հնդկաստանը չի հրաժարվել գաղութատիրական վնաս (տրավմա) կրածի նարատիվից և առևտուր է անում այդ տրավման պատճառած երկրի՝ Բրիտանիայի հետ՝ իր պայմաններով։ Իսպանիան Լատինական Ամերիկայի հետ իր ընդհանուր պատմությունը՝ լի զոհերով, արյունով և ցավով, վերածել է քաղաքակրթական նախագծի։ «Hispanidad»-ը դարձել է ազդեցության գործիք քսան երկրների նկատմամբ։

Եվրոպան, որին մենք, կարծեք, ձգտում ենք, իր ինտեգրացիան կառուցել է հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողության վրա․ «այլևս երբեք»-ը դարձել է ոչ թե անցյալից հրաժարում, այլ ապագայի հիմք։

Նրանցից ոչ մեկը չի ընտրել ժողովրդի իրական հիշողության և այսօրվա կեղծ մեդիա իրականության միջև։ Նրանք բոլորը հիշողությունը վերածել են իրականության հետ աշխատելու գործիքի։

Հայաստանը սա դեռ չի սովորել։ Չիմանալու ճիշտ պատասխանը հրաժարվելը չէ։ Ճիշտ պատասխանը՝ սովորելն է։

Ահա թե ինչ է դա նշանակում լինել կոնկրետ։

Դիվանագիտություն` ցեղասպանության ճանաչման ծրագիր՝ չորս տարվա ընթացքում առնվազն հինգ նոր երկրի կողմից ճանաչում։ Ոչ թե հայտարարություններ, այլ խորհրդարանական քվեարկություններ՝ յուրաքանչյուր երկրի համար հստակ ծրագրով։

Իրավունք` Արցախի հայերի իրավունքների վերաբերյալ միջազգային հայց Արդարադատության միջազգային դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կորցրած գույքի գրանցամատյան՝ որպես ապագա իրավական պահանջների հիմք։

Ինստիտուտներ` դպրոցներում պատմական հիշողությանը վերաբերող պարտադիր դասընթաց՝ ոչ թե սոսկ օրացույցի ամսաթիվ, այլ առարկա։ Արցախի հայկական ժառանգության պետական փաստաթղթավորման կենտրոն։

Հիշողությունը ծես չէ։ Դա աշխատանք է։

Եվ հենց այդ աշխատանքն ենք մենք անելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուշադրություն վարորդներ․ ձյուն է և մառախուղ

Ուշադրություն վարորդներ․ ձյուն է և մառախուղ Mon, 16 Nov 2026 20:14:57 +0400 Նոյեմբերի 16-ին՝ ժամը…

8 րոպե ago

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Mon, 16 Nov 2026 20:07:46 +0400 Սամվել…

15 րոպե ago

Փաշինյան թե Հաբիբ․ նայած ինչի համար՝ եթե գնում ես մի բան ստանալու՝ Հաբիբ, եթե տալու՝ Փաշինյան

Փաշինյան թե Հաբիբ․ նայած ինչի համար՝ եթե գնում ես մի բան ստանալու՝ Հաբիբ, եթե տալու՝…

22 րոպե ago

Ֆրանսիացի հարձակվողի համար գին են սահմանել

Ֆրանսիացի հարձակվողի համար գին են սահմանել Mon, 16 Nov 2026 20:00:45 +0400 Մյունխենի «Բավարիան» սահմանել…

22 րոպե ago

«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց

«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց Mon, 16 Nov 2026 19:45:47…

37 րոպե ago

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից Mon, 16 Nov 2026 19:32:54 +0400 Latest news…

50 րոպե ago