«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

Fri, 27 Mar 2026 08:10:47 +0400


Մի քանի օրից ՔՊ-ում ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է, ՔՊ-ական պատվիրակները կորոշեն ՔՊ ընտրացուցակի առաջին 50-ի դասավորությունը եւ վարչապետի թեկնածուին: Սակայն պարզվում է` ծածուկ, անաղմուկ շարունակում են նաեւ առաջին փուլի «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը։ Անաղմուկ, քանի որ հանրության մոտ կասկածներ են առաջանում, որ իշխանությունը, որը չի կարողանում իր ներսում արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, որտեղ խախտումներ չլինեն, ինչպես է արդար համապետական ընտրություններ անցկացնելու: Մենք գրել էինք, որ 50-ի մեջ հայտնված 3 հոգու արդեն հեռացրել են թեկնածուների ցանկից, երեկ տեղեկացանք, որ չորրորդ ընտրակեղծարարն է հայտնաբերվել` Լոռվա մարզից մի շարքային կուսակցական, որը պատվիրակներին նամակներ է գրել ու խնդրել, որ իրեն ընտրեն, ինչը Փաշինյանն արգելել էր` առաջին փուլում որոշել էր, որ քարոզչություն չպետք է իրականացվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրենք ընտրում են խաղաղության ադրբեջանական մոդելը, որտեղ հայերն ու Հայաստանը չկան

Իրենք ընտրում են խաղաղության ադրբեջանական մոդելը, որտեղ հայերն ու Հայաստանը չկան Wed, 25 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով