Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ընդդիմությունը իշխանության չի գալու ու TRIPP ը չեղարկել չի կարողանալու,-երեկ հայտարարեց Դավիթ Խուդաթյանը:

Ես ոչ մի կասկած չունեմ `հաշվի առնելով մեր պատմական քայլերը ,վարչապետի անզիջում ,հայամետ տեսակը ,ժողովրդի ճնշող մեծամասնության գնահատանքը`մեր ամեն մի հաղթանակի հարցում:
Սիրելի ընկերներ ,գաղափարակիցներ վստահ եմ ,որ շատ լավ եք ու էլ ավելի լավ եք լինելու:Այս ութ տարիների ընթացքում մենք դժոխային փորձությունների միջով անցանք ,բայց մնացինք ՄԱՐԴ,ՄԱՐԴ `ով պահեց իր դեմքը` չվերածվելով նրանց `ում դեմ պայքարում է:Մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել ,բայց նաև ուղղել ենք մեր մեջը ,արցունքին զուգահեռ ժպտացել և հանուն մեր անմահացած եղբայրների ու քույրերի լծվել ենք պետականաշինության բարդ ու պատասխանատու գործին:Ինչպես Հեղափոխության օրերին ,այնպես էլ ամեն օր մենք այդ միասնականությամբ պիտի շարժվենք `ինչը փորձում է խափանել չընդդիմությունը :Այո ,մեր հաղթանակների կարևոր գրավականն է նաև միասնականությունը ,ինչը չեն կարողանում տանել թե ռուսամոլները,թե արևմտամոլները:
Ի տարբերություն այլ կուսակցությունների ` մեր իշխանությունը երկրի տեր ,խաղաղության երաշխավորը համարում է ժողովրդին ։Երբ մեր իշխանությունը ասում է` ժողովուրդը պիտի որոշի ընտրության արդյունքը,դա որոշ մարդիկ սխալ են ընկալում ` մերոնք ոչ թե մենակ են թողում,այլ չեզոքացնում են ուրիշ երկրի ` մեր նկատմամբ երաշխավորությունը ,քանի որ եթե ժողովրդի տեղը օտար պետությունը որոշի ` մենք դե ֆակտո կկորցնենք մեր ինքնիշխանությունը ,ազատությունը ,անկախությունը։
2018թ.Հեղափոխությունը քաղաքական էր,որին հաջորդեց պատերազմից հետո 2021թ.-ի արտահերթ ընտրությունը ` որով ՀՀ հպարտ քաղաքացին իրականացրեց մտքի Հեղափոխությունը :Այն քննություն էր հայի բանականության հարցով `որը գերազանց հանձնեց հայը `կատարելագործելով սեփական ԵՍ-ը:2026թ.-ի ընտրությունը ինքնասիրության ,արժանապատվության հարց է ,խաղաղության ու պատերազմի :Վստահ եմ այս անգամ էլ կհաղթի ժողովրդի ճնշող մեծամասնության օրակարգը` ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ:
Սփյուռքում ապրող հարգելի ընկերներ ,գաղափարակիցներ ես միշտ կարևորել եմ ձեր մասնակցությունը Հեղափոխությանը ու հիմա էլ վստահ եմ ,որ անմասն չեք մնա ձեր երկրի ճակատագրի հարցով:
Հարգելի հայրենակիցներ մինչև ընտրության վերջին պահը ձեզ հայտնի ՙՙքաղաքագետները՚՚ կուսակցությունները կփորձեն հիասթափեցնել վարչապետից ու իշխանությունից :ՉՏՐՎԵՔ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ:Նրանք էլ ինչպես ռուսամոլները իդեալական ժիգուլի են:
Սիրելի ընկերներ ,հարգելի հայրենակիցներ այս ընտրությունը շատ ավելի կարևոր է ,քան նախորդները:Իհարկե դրանք էլ իրենց տեղն ունեն ,բայց այս ընտրությունը մեր համար կենսական նշանակություն ունի:Վարչապետը մեզ բազմաթիվ անգամ է փրկել անելանելի իրավիճակներում ,հիմա էլ մեր հերթ է `որպեսզի թև ու թիկունք լինենք մեր իշխանությանն ու մեր հարազատ Նիկոլին:Նիկոլը ես եմ արտահայտությունը ոչ թե լոկ խոսք պիտի լինի,այլ գործողություն իրական կյանքում :
Հ.Գ. Խոսքս ամփոփեմ պարոն Վահագն Ալեքսանյանի հետևյալ տողերով` Քաղաքացին Հունիսի 7-ին պատասխան կտա քաղաքացուն վերևից նայող օլիգարխիկ կլանին:Հայաստանն այլ պետության կազմում տեսնող ուժերը մերժվելու են ընտրություններով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այս ընտրությունները հանրաքվե չէին այն մասին, թե հայերը նախընտրում են Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը

Այս ընտրությունները հանրաքվե չէին այն մասին, թե հայերը նախընտրում են Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը Mon, 15 …