Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճու՞մ է
Fri, 27 Mar 2026 11:07:01 +0400

2026թ.-ի 12-րդ շաբաթվա ընթացքում (16.03.2026թ.-22.03.2026թ.) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) հոսպիտալացվածների թիվը շարունակվում է աճել, նոր դեպքերի թիվը կազմել է 90, որը 4%-ով ավելացել է նախորդ շաբաթվա դեպքերի համեմատ:
ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 7%-ը: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր դեպքերը կրկին բաշխվել են երկու տարիքային խմբերում` 0-4 և 5-14 տարեկաններ: Հարկ է նշել, որ դեպքերը գերակշռել են (60%) 0-4 տարեկանների խմբում` ինչը 20%-ով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ: Այս տարիքաին խմբի հեսպիտալացվածներից 5-ը եղել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 5-14 տարեկանների խմբում դեպքերը կազմել են 40%:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր