Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը

Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը

Tue, 10 Mar 2026 21:45:00 +0400


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։

1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Սահմանվել են նաև 1-ից 12-րդ դասարանների սովորողների գարնանային արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝

Առաջին դասարան
2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Երկրորդ դասարան
2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

3-12-րդ դասարան
2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լա՞վ եք մտածել

Լա՞վ եք մտածել Mon, 20 Apr 2026 18:15:34 +0400 Մի ժամանակ զարմանում էի վարչապետի պաշտոնը …