ԵԱՏՄ-ն ուզում է, որ Երևանն ու Բիշքեկն ակտիվորեն ներգրավվեն համագործակցության մեջ. Օվերչուկ

ԵԱՏՄ-ն ուզում է, որ Երևանն ու Բիշքեկն ակտիվորեն ներգրավվեն համագործակցության մեջ. Օվերչուկ

Fri, 27 Mar 2026 12:00:27 +0400


Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ցանկանում է, որ Հայաստանն ու Ղրղզստանն ավելի ակտիվ մասնակցեն միության շրջանակներում այլ երկրների հետ ծրագրերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ միության շրջանակներում իրականացվում են բազմաթիվ և տարաբնույթ նախագծեր։ «Միությունը հետաքրքրված է, որ այդ երկրների տնտեսությունները օգտվեն այլ գործընկերների հետ համագործակցությունից»,- ասել է փոխվարչապետը Ղազախստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում «Վեստի»-ին տված հարցազրույցում։
Նա հայտնել է. որ անցյալ տարի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ երեք նախագիծ է ֆինանսավորվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Խոսքն արագընթաց երկաթուղիների, գյուղատնտեսական տեխնիկայի և կոմունալ մեքենաշինության ոլորտում իրականացվելիք նախագծերի մասին է։

«Սրանք բոլորը բավական իրատեսական նախագծեր են, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների։ Անցյալ տարի քննարկվող նախագծերի ընդհանուր թիվը հինգի էր հասնում։ Այժմ դրանք ավելի շատ են, պարզապես այդ թիվը հստակ չեմ հիշում», – ասել է Օվերչուկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օնլայն վաճառքը ԵԱՏՄ-ում կմտնի նոր փուլ

Օնլայն վաճառքը ԵԱՏՄ-ում կմտնի նոր փուլ Thu, 19 Mar 2026 11:55:08 +0400 Եվրասիական տնտեսական միության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով