Ո՞ր մոր աչքին ես նայել, երբ որոշեցիր զոհաբերել իր որդուն

Ո՞ր մոր աչքին ես նայել, երբ որոշեցիր զոհաբերել իր որդուն

Fri, 27 Mar 2026 15:45:10 +0400


Հազարամյա պատմություն ունեցող Արցախը հանձնել, հայաթափել, կորստի մատնել մեր ազգի ոսկե գենոֆոնդը և հայտարարել, որ մենք զոհողության ենք գնացել՝ սա չի կարող տեղավորվել մարդկային բանականության մեջ։ Լսենք Փաշինյանին․
«Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ․ և, արդյունքում, ձեռք ենք բերել պետություն և անկախություն»։
Հայկական մշակույթում «զոհողություն» բառը սրբազան է։ Այն չի պատկանում իշխանությանը։ Այն պատկանում է՝ մայրերին, զինվորներին, ընտանիքներին, որոնք կրում են այդ կորստի ծանրությունը։ Երբ իշխանությունը փորձում է զոհողություն բառը դարձնել իր քաղաքական լեզվի մաս, տեղի է ունենում խեղաթյուրում։ Զոհողությունը այլևս արժեք չէ, այն ներկայանում է որպես որոշում։ Եվ այստեղ հանրության համար առաջանում է անխուսափելի հարց՝ եթե սա էր ընտրությունը, ո՞ւմն էր այդ ընտրությունը։ Թող նա էլ կրի ողջ պատասխանատվությունը։

Եթե «գիտակցված զոհողություն» է եղել՝ ո՞վ է այդ որոշման պատասխանատուն, արդյոք դա արդարացվա՞ծ էր։ Ո՞ր մոր աչքին ես նայել, երբ որոշեցիր զոհաբերել իր որդուն։ Եթե դա սառը հաշվարկ էր, որ Արցախը պիտի հանձնվեր, ինչու՞ մեր ոսկե գենոֆոնդը զոհեցիք, ինչու՞ ընդառաջ չգնացիք պատերազմը կանգնեցնելու առաջարկին։ Եվ ամենասարսափելին, մարդկային բարոյական հարթության մեջ, եթե դա «զոհողություն» էր, և «զոհաբերողը» դու՛ ես եղել, ինչու՞ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծեցիր, սկսեցիր քրեական գործեր հարուցել ու ձերբակալել այն զինվորականներին, որոնք կենդանի էին մնացել։ Ինչու՞ ես մեղադրում Ռուսաստանին, շարունակում պարտության մեղավորներ փնտրել, երբ իրական զոհաբերողը դու ես։ Քի՞չ էին տասնյակ հազարավոր զոհերն ու հաշմանդամները։ Հայ ազգը կարող էր վերաընձյուղավորվե՞լ։ Ինչի՞ համար էր այս պատերազմը, այսքան կորուստները, որպեսզի կարողանայիր դա «զոհողությու՞ն» անվանել։

Փաշինյանի հայտարարության մեջ կա երկրորդ, ոչ պակաս ծանր շերտը․
«Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»։

Սա ոչ միայն նախորդ զոհողությունների արժեզրկումն է, այլ նաև պատմական հիշողության՝ ինքնության ճգնաժամ առաջացնող ձևակերպում։ Երբ զոհողության գնով հաղթանակներ ենք գրանցել, պահել ենք մեր հողը, նա դրանք էլ է փորձում արժեզրկել։ Նախորդ սերունդների պայքարը՝ Արցախյան առաջին պատերազմը, անկախության պայքարը, զոհվածների հիշատակը, այլևս վերագրվում է միայն որպես պարտադրանք։ Եվ զուր չէ, որ ժողովուրդն ասում է՝ այս իշխանությունը մեր ինքնությունն է սղոցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել

«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել Tue, 31 Mar 2026 12:15:00 +0400 Գլխավոր դատախազության…

9 րոպե ago

Իրանն աննախադեպ հարված է հասցրել Իսրայելին

Իրանն աննախադեպ հարված է հասցրել Իսրայելին Tue, 31 Mar 2026 12:08:18 +0400 Նախնական տեղեկությունների համաձայն՝…

15 րոպե ago

Ձերբակալել են քաղաքապետին և նրա ընտանիքի անդամներին․ Թուրքիայում լարված է

Ձերբակալել են քաղաքապետին և նրա ընտանիքի անդամներին․ Թուրքիայում լարված է Tue, 31 Mar 2026 12:00:59…

23 րոպե ago

Տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր․ «ՀայաՔվե»

Տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր․ «ՀայաՔվե» Tue, 31 Mar 2026 11:53:36 +0400…

30 րոպե ago

#Ուղիղ. Փաշինյանի հետ վեճի բռնված երիտասարդները Քննչականում են, ի՞նչ է սպասվում նրանց

#Ուղիղ. Փաշինյանի հետ վեճի բռնված երիտասարդները Քննչականում են, ի՞նչ է սպասվում նրանց Tue, 31 Mar…

35 րոպե ago

«Հրապարակ». Պետության պարտքն է՝ լինել իր քաղաքացիների կողքին եւ պաշտպանել նրանց շահերը

«Հրապարակ». Պետության պարտքն է՝ լինել իր քաղաքացիների կողքին եւ պաշտպանել նրանց շահերը Tue, 31 Mar…

38 րոպե ago