Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան

Fri, 27 Mar 2026 16:36:40 +0400


Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն

Գյուղատնտեսությունը ոչ թե պարզապես կերակրում է մեր ժողովրդին, այլ հանդիսանում է մեր երկրի ազգային անվտանգության կարևորագույն գործոններից։ Այսօրվա փոփոխական և անկանխատեսելի աշխարհում ոչ մի երկիր չի կարող ապագա ունենալ` առանց կայուն, մտածված գյուղատնտեսական ռազմավարության և զարգացող գյուղատնտեսական արտադրության։
Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ունենալ և զարգացնել կայուն ու բազմաճյուղ գյուղատնտեսություն, և այս ոլորտում պետական քաղաքականությունը պետք է լինի մեր գլխավոր առաջնահերթություններից։

Գագիկ Ծառուկյան

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
1. Վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը
2. Գյուղը դարձնել ոչ թե գոյատևման, այլ՝ բարեկեցիկ ապրելու և եկամուտ վաստակելու աղբյուր։ Գյուղացու աշխատանքը և գործունեությունը պետք է լինեն եկամտաբեր։
3. Էապես բարելավել գյուղական կյանքի որակը՝ այն հարստացնելով մշակութային, կրթական, առողջապահական և այլ կարևոր բաղադրիչներով։
4. Գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ են պետական ներդրումներ՝ աղքատությունը և գյուղերից բնակչության արտահոսքը նվազեցնելու նպատակով։
5. ՀՀ գյուղատնտեսությունը պահանջում է հատուկ պետական քաղաքականություն և չի կարող դիտարկվել որպես շուկայական տնտեսության սովորական ճյուղ։ Այն իրականացնում է առնվազն չորս կարևոր գործառույթներ․
ա․ պարենային անվտանգության ապահովում
բ․ զբաղվածության կարգավորում և աղքատության հաղթահարում
գ․ տարածքների համաչափ և կայուն զարգացում
դ․ վերամշակման և արտահանման համար հումքի բազայի ձևավորում
6. Հայաստանի բոլոր 10 մարզերի համար անհրաժեշտ է մշակել համալիր զարգացման ծրագրեր՝ հաշվի առնելով խորհրդային տարիներից ձևավորված՝ արտադրական և գյուղատնտեսական մասնագիտացումը։ Միաժամանակ պետք է սահմանել տնտեսության զարգացման ոլորտային առաջնահերթությունները՝ կենտրոնանալով բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների և թվային ծառայությունների ներդրման, ինչպես նաև ժամանակակից մեքենա-տրակտորային կայանների զարգացման վրա։
7. Մարզերում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և գյուղմթերքի ժամանակակից ընդունման ու մթերման կայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով, արտադրողի համար ապահովելով հուսալի և արդյունավետ իրացում։
8. Գյուղական համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման համար ստեղծել լիարժեք պայմաններ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով անասնապահությանը, կաթի և մսի իրացման ամբողջ շղթային, սպանդանոցների տեղաբաշխմանը և մատուցվող ծառայությունների որակին։
9. Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին պետք է ունենա մասնակցություն 25–30% բաժնեմասով՝ առաջին 5 տարիներին ապահովելով ապրանքների և ծառայությունների կայուն իրացումը, իսկ բիզնեսի կայացումից հետո իր բաժնեմասը վաճառի ձեռնարկատիրոջը։
10. Անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Առաջիկա երեք տարիներին 1 հա հողամասի ոռոգման ջրի վճարը պետք է սահմանել 1000 դրամ։
11. Տարիներ շարունակ վարկային ծանր բեռը հազարավոր քաղաքացիների կանգնեցրել է իրենց ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ, հատկապես սպառողական և գյուղատնտեսական վարկերի դեպքում, երբ տոկոսները, տույժերն ու տուգանքները հաճախ գերազանցում են մայր գումարը։ Պետությունը՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ, պետք է սահմանի փուլային կարգավորումներ՝ տույժերի մեղմման, վարկային արձակուրդների կիրառման և պարտքերի վերակառուցման համար։ Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 2.5–3%։
Պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանում գյուղատնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Առանցքային բանաձևեր.
– Պետությունը չի միջամտում այնտեղ, որտեղ շուկան գործում է, բայց պարտավոր է միջամտել այնտեղ, որտեղ շուկան աշխատում է սննդի անվտանգության և արտադրողի եկամտի դեմ։
– Պարենային անվտանգության նպատակը հիմնական ապրանքների երաշխավորված նվազագույն սեփական արտադրությունն է և արտաքին ցնցումներին դիմակայությունը։
– Գյուղատնտեսությունն ազգային անվտանգության տարր է, այլ ոչ՝ ընդամենը շուկա։
– Գյուղմթերքի արտահանումը սկսվում է ոչ թե մաքսակետից, այլ՝ դաշտից, այգուց և ֆերմայից։
Հայաստանի գյուղատնտեսության արդյունավետությունը որոշվում է հետևյալ հիմնական գործոններով.
Ոռոգում. ոլորտի հիմքը
Ուշադրության կենտրոնում պիտի լինեն ֆիզիկական ենթակառուցվածքները, կառավարումն ու արդար բաշխումը, կորուստների նվազեցումը, էներգաարդյունավետությունը։
Սուբսիդիաներ և ապահովագրություն
Սուբսիդիաները և ապահովագրությունը դիտվում են որպես ռիսկերի կառավարման միասնական մեխանիզմ, այլ ոչ՝ որպես ցրված միջոցառումներ:

Տեխնիկա
Առաջնահերթությունը հասանելիությունն է (լիզինգ, սպասարկման կենտրոններ), և ոչ թե՝ տիրապետումը։
Պարարտանյութեր և արտադրության միջոցներ
Պետության խնդիրն է ոչ թե ամրագրել գները, այլ՝ ապահովել մատչելիությունը, կայունությունը և կանխատեսելիությունը:
Արտադրանքի իրացում. շուկան՝ որպես քաղաքականության կենտրոն
Ներքին շուկա
Որակի և գնի հավասար պայմաններում առաջնահերթությունը տեղական արտադրանքն է։
Արտահանում
Արտահանումն արդյունք է, ոչ թե նպատակ:
Որակ և սերտիֆիկացում
Ոչ միայն ԵԱՏՄ, այլև՝ ԵՄ շուկաներ մուտք գործելու նպատակով անհրաժեշտ են.
․ ժամանակակից լաբորատորիաներ
․ հավաստագրման կենտրոններ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ ցանկ

Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ ցանկ Wed, 29 Apr 2026 16:38:02…

5 րոպե ago

Օդային աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Օդային աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ կան Wed, 29 Apr 2026 16:30:04 +0400 ABC Australia-ն…

13 րոպե ago

Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին

Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին Wed, 29 Apr 2026 16:15:05 +0400…

28 րոպե ago

Ինչ են մտածում Ջուջեւանում` Մուստաֆաեւի այցի մասին իրենց գյուղ

Ինչ են մտածում Ջուջեւանում` Մուստաֆաեւի այցի մասին իրենց գյուղ Wed, 29 Apr 2026 16:08:56 +0400…

34 րոպե ago

ԵՄ-ն որոշել է խստացնել Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի վարկի պայմանները

ԵՄ-ն որոշել է խստացնել Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի վարկի պայմանները Wed, 29 Apr 2026…

42 րոպե ago

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը Wed, 29 Apr 2026 15:45:08 +0400…

58 րոպե ago