ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում
Fri, 27 Mar 2026 17:00:36 +0400

ԱՄՆ-ն կարող է մինչև 2.9 մլրդ դոլար ծախսել Իրանի հարվածներից վնասված տեխնիկան վերականգնելու և փոխարինելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի նախկին աշխատակցուհուն։
«Հիմնական ծախսերը կապված են ավիացիայի կորստի հետ։ Երեք F-15 կործանիչների փոխարինումը կարժենա մոտ 300 մլն դոլար, իսկ վնասված F-35-ի վերանորոգումը` 82.5 մլն դոլար։ Կորցրած KC-135 լիցքավորող ինքնաթիռը, որն այլևս չի արտադրվում, հավանաբար կփոխարինվի KC-46-երով, որոնց արժեքը մոտ 165 մլն դոլար է», – գրում է պարբերականը։
ԱՄՆ–ն զրկվել է նաև մեկ տասնյակից ավելի MQ-9 Reaper անօդաչուներից, որոնցից յուրաքանչյուրը մոտ 16 մլն դոլար արժեր։ Դրանց նոր տարբերակներն արդեն գնահատվում են 30 մլն դոլար մեկ միավորի համար։ Վնասվել են ռադիոլոկացիան և հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ վաղ նախազգուշացման թանկարժեք համակարգերը։
Ինչպես նշում է թերթը, ընդհանուր վնասը կարող է աճել, քանի որ կորստի մի մասը, այդ թվում՝ USS Gerald R. Ford ավիակիրի վրա բռնկած հրդեհից հետո կրածը, դեռ չի գնահատվել: Պենտագոնն արդեն լրացուցիչ ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից՝ գործողությունների և զինանոցի համալրման համար:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր