Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Ավելի քան 72 միլիոն դոլար կվճարեն մանկապիղծ ֆինանսիստի «զոհերին»

Ավելի քան 72 միլիոն դոլար կվճարեն մանկապիղծ ֆինանսիստի «զոհերին»

Sat, 28 Mar 2026 22:30:17 +0400


Bank of America-ն համաձայնել է 72,5 միլիոն դոլար վճարել ամերիկացի մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի զոհերի ներկայացրած խմբային հայցը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Հայցը ներկայացնողները հայտարարել են, որ բանկը նպաստել է Էփշտեյնին՝ սեքսուալ շահագործման նպատակով մարդավաճառություն իրականացնելու մեջ, օգնելով կատարել բազմամիլիոն դրամական փոխանցումներ։

Հատուցումը կստանան 2008-19 թթ Էփշտեյնի սեքսուալ շահագործման մեխանիզմին զոհ գնացած կանայք կամ նրանց ժառանգները։ Հետաքրքրական է այն, որ բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ Bank of America-ն իր մեղքը չի ընդունում, սակայն կարծում է, որ հայցի կարգավորման պրոցեսը նպատակահարմար է՝ հարցը փակելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը Mon, 19 Oct 2026 20:45:03 +0400 1998-2000 թթ. ՀՀ …