Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ․ Անանյան

Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ․ Անանյան

Fri, 27 Mar 2026 17:30:40 +0400


«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ վերարտադրվել է մի փակ տրամաբանություն, որը հասարակությանը կանգնեցրել է կեղծ ընտրության առաջ՝ անձերի միջև, ոչ թե մոդելների։

Անունները փոխվել են, դերակատարները՝ նույնպես, բայց համակարգը մնացել է նույնը։ Հենց այս համակարգն է ձևավորել կախյալ տնտեսություն, թույլ ինստիտուտներ և այնպիսի քաղաքական կոնյուկտուրա, որը վերարտադրվում է նույն շրջանակներում։

Երբ մենք խոսում ենք այս համակարգը փոխելու մասին, մեզ փորձում են վերադարձնել նույն հարթություն՝ անձերի հակադրության, պիտակների և թիրախավորման դաշտ։

Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ։ Մենք չենք քննարկում՝ ով է ավելի ընդունելի կամ անընդունելի։ Մենք խոսում ենք պետության կառուցման մոդելի մասին։

Միևնույն ժամանակ, մենք չենք վիճարկում որևէ ուժի կամ անձի իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին և կայացնելու սեփական քաղաքական որոշումները։ Քաղաքական գործընթացը հիմնված է այդ ազատության վրա, քանի որ առանց ընտրության իրավունքի՝ այն վեր է ածվում ձևականության։

Բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել նույն փակ համակարգի ներսում ձևավորվող հերթական բևեռների շուրջ։ Պետք է նոր որակի համախմբում՝ նոր գաղափարների, նոր մոտեցումների և նոր քաղաքական մշակույթի շուրջ։
Այդ պատճառով ենք կարևորում նոր ձևավորվող քաղաքական ուժերի շուրջ հանրության համախմբումը՝ որպես փակ շրջանը կոտրելու միակ ճանապարհ։

Մեր դիրքորոշումը հստակ է։

Բացառվում է այսօրվա իշխանության վերարտադրությունը։

Բացառվում է նաև անցյալի վերադարձը՝ նույն մոդելի շրջանակում։

Մենք համագործակցությունը տեսնում ենք գաղափարների և պետական շահի շուրջ, ոչ թե իշխանության վերարտադրության տրամաբանության մեջ։

Երբ քաղաքական միտքը փոխարինվում է անձնավորումներով, դա խոսում է ոչ թե ուժի, այլ սահմանափակության մասին։
Մենք այդ մակարդակ չենք իջնելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել․ Արտենին նրանց քարտեզների վրա արդեն նշվել է

Թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել․ Արտենին նրանց քարտեզների վրա արդեն նշվել…

12 րոպե ago

Ի՜նչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը

Ի՜նչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը Sun, 25 Oct 2026 15:30:25 +0400 Տնտեսական…

27 րոպե ago

Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Վլադիմիր Պուտին

Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Վլադիմիր Պուտին Sun, 25 Oct 2026 15:15:02 +0400 Ռուսաստանի հասցեին…

43 րոպե ago

Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո

Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Sun, 25…

57 րոպե ago

Փաշինյանն անում է այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում՝ խոչընդոտում է և խանգարում․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն անում է այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում՝ խոչընդոտում է և խանգարում․ «Ուժեղ…

1 ժամ ago

21/7 ընտրատեղամասում ՔՊ֊ական անդամը ձեռքերով ուղղորդում է քվեախցիկից դուրս նայող քաղաքացուն

21/7 ընտրատեղամասում ՔՊ֊ական անդամը ձեռքերով ուղղորդում է քվեախցիկից դուրս նայող քաղաքացուն Sun, 25 Oct 2026…

1 ժամ ago