Երեքշաբթի , 31 Մարտի 2026

Հորմուզի նեղուցով նավերի հոսքը նվազել է 10 անգամ․ պաշտոնյա

Հորմուզի նեղուցով նավերի հոսքը նվազել է 10 անգամ․ պաշտոնյա

Fri, 27 Mar 2026 18:00:30 +0400


Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու համար հատուկ ռազմական խմբերի ստեղծումը երկարատեւ լուծում չի հանդիսանում խնդրի համար եւ չի երաշխավորում ամբողջական անվտանգություն ծովային փոխադրումների համար։ Այս մասին հայտարարել է Միջազգային ծովային գործակալության Գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։

Համաձայն La Repubblica իտալական պարբերականի, բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ ռազմական ուղեկցող խմբերը, այսպես թե այնպես, ամբողջովին չեն կարող բոլոր սպառնալիքները վերացնել։ Միակ ճանապարհը՝ հակամարտության դե-էսկալացիան է Մերձավոր Արեւելքում եւ կարգավորումը։ Միայն այդ դեպքում ազատ եւ անվտանգ, ապահով նավագնացությունը կվերականգնվի։ Ներկայումս նեղուցով նավերի անցումը նվազել է ավելի քան տասն անգամ՝ օրական 130 նավից հասնելով՝ մի քանի նավի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ Fri, 27 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով