Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Գործող իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են օրենքներն ու մարդու իրավունքները

Գործող իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են օրենքներն ու մարդու իրավունքները

Thu, 04 Jun 2026 19:33:34 +0400


Մասիսում և Արթիկում ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ գործադրված ֆիզիկական բռնության և հարձակումների վերջին դեպքերը փաստում են, որ գործող իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են օրենքներն ու մարդու իրավունքները` անցնելով անթույլատրելիի բոլոր սահմանները։

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 օր առաջ տեղի ունեցող այս հարձակումները պատահականություն չեն։ Դրանց սկիզբը դրեց անձամբ Փաշինյանը մայիսի 18-ին՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ բռնություն գործադրելու ուղիղ հրահանգով։ Սա իշխող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից համակարգված և ուղղորդված քաղաքականություն է՝ երկրում վախի, ահաբեկման ու ճնշումների մթնոլորտ ձևավորելու համար։ Չունենալով հանրային աջակցություն և գիտակցելով առաջիկա ընտրություններում իր անխուսափելի պարտությունը, իշխանությունը փորձում է ուժի և բռնության միջոցով լռեցնել ընդդիմախոսներին և կանխորոշել ընտրությունների ելքը։

Ակնհայտ է նաև, որ երբ քարոզարշավն անցնում է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո, խախտվում է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։

Մենք խստորեն դատապարտում ենք այս քաղաքական վայրագությունները և պահանջում ենք.

1. Իրավապահ մարմիններից՝ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և ազատ արձակել Արթուր Օսիպյանին։

2. Զերծ մնալով քաղաքական կողմնակալությունից, բացահայտել բոլոր կատարողներին ու կազմակերպիչներին և նրանց ենթարկել պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

3. Միջազգային դիտորդական առաքելություններից և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներից՝ համարժեք գնահատական տալ ընտրական գործընթացի տապալմանն ուղղված այս բացահայտ ճնշումներին։

Վստահ ենք, որ մեր ժողովուրդը չի ընկրկի այդ սպառնալիքների առաջ, իսկ կատարված հանցագործություններն անհապաղ չբացահայտելու և մեղավորների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեպքում, կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա։

ՔԻՀԿ-ն իրավապաշտպան կազմակերպություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարո՞ղ է պարզվի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը չէ

Կարո՞ղ է պարզվի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը չէ Tue, 25 Aug 2026 18:15:04 +0400 Հայտարարությունները՝ …