Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Հայոց և ռուսաց եկեղեցիները կապերը չեն խզի ԵՄ պահանջով․ թեմի ներկայացուցիչ

Հայոց և ռուսաց եկեղեցիները կապերը չեն խզի ԵՄ պահանջով․ թեմի ներկայացուցիչ

Thu, 04 Jun 2026 19:30:56 +0400


Եթե Եվրամիությունն առաջ քաշի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Հայ առաքելական եկեղեցու կապերը խզելու պայման, ապա Հայ առաքելական եկեղեցին դա չի կատարի։ Նման կարծիք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների մասնագետ Վարդան Պողոսյանը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ։

«Երկխոսությունը արգելել չի հաջողվի, քանի որ Հայ առաքելական եկեղեցին և Ռուս ուղղափառ եկեղեցին անջատ են պետությունից։ Եվ մենք չենք քննարկի նման առաջարկություններ, եթե դրանք լինեն: Դա բացառված է, քանի որ դավանանքի տեսակետից հետխորհրդային տարածքի բոլոր եկեղեցիներից հայոց եկեղեցուն ամենամոտը Ռուս ուղղափառ եկեղեցին է», – ասել է Պողոսյանը։

Նա նշել է, որ բազմաթիվ հայ հոգևորականներ, այդ թվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հավատարիմ են եկեղեցիների միջև երկխոսության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Եկեղեցիների միջև ներկա առողջ հարաբերությունները երկու առաջնորդների՝ Գարեգին Բ կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ավանդի շնորհիվ են: Մասնագետի խոսքով` խզել այդ հարաբերություններն անհնար է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասը միասնական դիրքորոշում ունի նման համագործակցության վերաբերյալ:

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ որպես Եվրամիության հետ ինտեգրման պայման՝ ԵՄ ղեկավարությունը Երևանից պահանջում է լիակատար խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական-հոգևոր կապերը: Ծառայության տվյալներով՝ ԵՄ-ում կեղծ մեղադրանքներ են նյութում Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանյան թեմի ներկայացուցիչների դեմ, որպեսզի ՀՀ իշխանություններին հրահրեն լայնածավալ հետապնդումներ սկսել նրանց դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակնկալում ենք, որ ՀՀ նոր կառավարությունը կապահովի հարաբերությունների զարգացումը. Միշուտին

Ակնկալում ենք, որ ՀՀ նոր կառավարությունը կապահովի հարաբերությունների զարգացումը. Միշուտին Mon, 06 Jul 2026 17:30:03 …