Վարչապետը դարձել է նաեւ Տուրիզմի նախարար
Fri, 27 Mar 2026 19:30:47 +0400

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարոլան ստորագրել է այդ երկրի Տուրիզմի նախարար Դանիել Սանտանկեի հրաժարականի դիմումը։ Տուրիզմի նախարարի պարտականությունները ժամանավորապես դրվել է վարչապետ Ջորջիա Մելոնիի վրա՝ մինչ նոր նշանակումը։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Նշենք, որ Սանտանկեն հրաժարական է տվել հենց Մելոնիի հորդորով, այն բանից հետո, երբ դատական բարեփոխման հանրաքվեն ձախողվել էր։ Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սանտանկեն նաեւ գտնվում է քրեական հետապնդման տակ, քանի որ ներգրավված է Visibilia հրատարակչական խմբի հաշվետվության փաստաթղթերի կեղծման գործում։ Իտալիայի գործող կառավարությունում էլի հրաժարական ներկայացնողներ են եղել՝ մեկ փոխնախարար եւ աշխատակազմի ղեկավար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր