Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

«Սա նախարար չպիտի լինի»․ բորբոքված կինը՝ Նիկոլ Փաշինյանին ու Անահիտ Ավանեսյանին

«Սա նախարար չպիտի լինի»․ բորբոքված կինը՝ Նիկոլ Փաշինյանին ու Անահիտ Ավանեսյանին

Sat, 28 Mar 2026 15:28:12 +0400


Նիկոլ Փաշինյանն այսօր էլ շարունակում է շրջել Երևանում՝ փորձելով ցույց տալ, թե իրավիճակը կայուն է և վերահսկելի՝ հակադրելով նախորդ շաբաթվա աղմկահարույց այցերին։

Սակայն, ինչպես ցույց են տալիս նոր տեսարանները, իրականությունը այնքան էլ միանշանակ չէ։ Կրկին արձանագրվում են դժգոհություններ։

Երևանի փողոցներից մեկում նրան և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցավ վրդովված մի կին։ Նա բարձրաձայնում էր իր ընտանիքի հետ կապված խնդիրները՝ պնդելով, որ իր որդու բժշկական տվյալները, որը հաշվառված է հոգեբուժարանում, կեղծվում են, իսկ փաստաթղթերը չեն համապատասխանում իրականությանը։
Կինը նաև նշում էր, որ իր երեխաների անունով արտերկրից ձևակերպված թոշակներ են ստացվում, սակայն այդ գումարները իրականում իրենց չեն հասնում։

Զայրացած քաղաքացին այնքան էր բորբոքված, որ մատ թափ տալով վարչապետի և նախարարի ուղղությամբ՝ հայտարարում էր, որ Անահիտ Ավանեսյանը չի կարող զբաղեցնել առողջապահության նախարարի պաշտոնը։ «Սա առողջապահության նախարար չպիտի լինի»,֊բղավում էր նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թե Նիկոլ Փաշինյանն ինչու սիրեց «կուկուռուզը»

Թե Նիկոլ Փաշինյանն ինչու սիրեց «կուկուռուզը» Tue, 21 Apr 2026 18:45:14 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով