Կոմս Մոնտե Քրիստո․ հորինվա՞ծք, թե՞ իրականություն

Կոմս Մոնտե Քրիստո․ հորինվա՞ծք, թե՞ իրականություն

Fri, 27 Mar 2026 21:00:09 +0400


Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է։ Վեպը լույս է տեսել 1844-46 թվականներին, բայց գրավիչ ու արդիական է մինչ օրս ոչ միայն արկածային պատմության, այլ նաեւ արդարության, վրեժի ու ներողամտության մասին փիլիսոփայական մտորումների պատճառով։ Այսօր կխոսենք այն մասին, թե արդյոք վեպն ամբողջովին հեղինակի գրական հանճարի արդյո՞ւնքն է, թե՞ ունի նաեւ պատմական հենք, այսինքն՝ եղե՞լ են իրադարձություններ, որոնք հիմք են ծառայել վեպի համար։ Սյուժեն զարգանում է Ֆրանսիայում, 19-րդ դարի սկզբին՝ Նապոլեոնի անկումից մինչեւ Լուի Ֆիլիպի գահակալությունը։ Գլխավոր հերոսը Էդմոն Դանտեսն է։ Նա զոհ է գնում դավադրությանը, հայտնվում բանտում, երկար տարիներ անց ազատության մեջ է հայտնվում՝ փախչելով բանտից, եւ իր դեմ դավադրություն գործածներից վրեժ լուծում։ Այս ամենն առաջին հայացքից գրական ստեղծարարության եւ հորինվածքի արդյունք կարող է լինել։ Սակայն պարզվում է, որ վեպը գրելու համար Դյուման իրական աղբյուրների վրա է հիմնվել։ Դրանցից գլխավորը «Փարիզյան ոստիկանական արխիվի հուշագրություններ» գործն է եղել՝ հրատարակված 1838 թվականին։ Հուշագրությունը կազմել է ֆրանսիացի արխիվագետ Ժակ Պյոշեն։ Այդ ժողովածուի մեջ էլ Դյուման գտել է այն պատմությունը, որը հիմք է դարձել «Կոմս Մոնտե Քրիստոյի» ստեղծման համար։

Խոսքը իրականում ապրած Պյեր Պիկոյի մասին է։ Նա 1807 թվականին հանիրավի մեղադրվել է իր բարեկամների կողմից լրտեսության մեջ եւ բանտարկվել։ Բանտում ծանոթացել է իտալացի մի հոգեւորականի հետ, որը մահվանից առաջ բացահայտել է իր թաքցրած գանձի գաղտնիքը։ Ազատվելուց հետո Պիկոն հարստացել է եւ վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր կործանել են իր կյանքը։ Իրականում, Պիկոն վրեժ է լուծել բավականին դաժանորեն, երբեմն էլ՝ քրեական էլեմենտներ կիրառելով։ Դյումայի հերոս Դանտեսի վրիժառությունը մի փոքր այլ է։ Գրականագետները կարծում են, որ «Կոմս Մոնտե Քրիստոն» ստեղծելիս Դյուման նաեւ ժամանակի այլ կրիմինալ պատմություններից կամ ամփոփագրերից է օգտվել, օրինակ՝ դատախազ Վիլֆորի ընտանիքում թունավորումների դրվագում մասնագետները տեսնում են իրական դեպքերի շարադրանք։ Արդյունքում՝ մասնավոր քրեական պատմությունը մեծ գրողի գրչի ներքո դարձել է ունիվերսալ պատմաարկածային վեպ՝ համեմված փիլիսոփայական շեշտադրումներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ

Պայթուցիկներ՝ սննդի պահածոների մեջ Fri, 27 Mar 2026 23:55:46 +0400 Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսել…

18 րոպե ago

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել

8 տարի թաքնվել է տայգայում եւ հայտնաբերվել Fri, 27 Mar 2026 23:45:36 +0400 Ռուսաստանում իրավապահները…

28 րոպե ago

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ

Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, մենք կստեղծենք դաշինք՝ Սամվել Կարապետյանի հետ…

42 րոպե ago

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ

Մարկ Ցուկերբերգը կաշխատի Սպիտակ տան հետ Fri, 27 Mar 2026 23:30:35 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

43 րոպե ago

«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են

«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են Fri, 27 Mar 2026 23:15:12…

58 րոպե ago

Երբ կդադարեն տեղումները․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Երբ կդադարեն տեղումները․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Fri, 27 Mar 2026 23:07:00 +0400 Մարտի 27-ի…

1 ժամ ago