Իսրայելական դիվերսիոն խումբ է վնասազերծվել
Fri, 27 Mar 2026 22:00:33 +0400

Իրանի Քերմանշահ քաղաքում բացահայտվել եւ վնասազերծվել է երեք հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որը վերահսկվել է իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության կողմից։
Խումբը նախապատրաստվել է դիվերսիոն գործողություններ իրականացնել իրանական ռազմավարական օբյեկտների նկատմամբ։ Այս մասին հայտնում է իրանական պետական հեռուստատեսությունը։ Իրականացված վնասազերծման գործողության հետ մեկտեղ խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են զենք ու զինամթերք, հատուկ սարքավորումներ՝ փամփուշտների պատրաստման համար նախատեսված։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր