ԵՄ «արագ արձագանքման» խումբը կամ խմբերը ԸՕ ո՞ր դրույթի հիմքով են հրավիրվում

ԵՄ «արագ արձագանքման» խումբը կամ խմբերը ԸՕ ո՞ր դրույթի հիմքով են հրավիրվում

Thu, 19 Mar 2026 11:23:41 +0400


ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ԿԸՀ-ին և ԱԳՆ-ին

«Արագ արձագանքման» խմբերի ներգրավման վերաբերյալ

Հիմք ընդունելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, խնդրում ենք պարզաբանել.

Իրավական հիմքը. ԵՄ «արագ արձագանքման» խումբը կամ խմբերը ԸՕ ո՞ր դրույթի հիմքով են հրավիրվում և ի՞նչ իրավական կարգավիճակով են հանդես գալու ընտրական գործընթացներում։

Գործառնական սահմանները. Եթե սա տեխնիկական աջակցություն է (հաշվի առնելով ԱԳՆ-ի հրավերը), ապա ինչո՞ւ է այն կոչվում «արագ արձագանքման», այն դեպքում, երբ ԸՕ-ով արձագանքող միակ իրավասու մարմինը ԿԸՀ-ն է։
Գործունեության շրջանակը. Արդյո՞ք այդ «արագ արձագանքողները» զբաղվելու են նաև ՀՀ ներքին գործերով՝ հաշվի առնելով ՀՀ Վարչապետի կողմից Եվրոպառլամենտի բարձր ամբիոնից հնչեցրած հայտարարությունները մեր ներքին «հիբրիդային» սուբյեկտների մասին։

Շնորհակալություն և հարգանքով՝

«ՕՐԻՆ-2026»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելական դիվերսիոն խումբ է վնասազերծվել

Իսրայելական դիվերսիոն խումբ է վնասազերծվել Fri, 27 Mar 2026 22:00:33 +0400 Իրանի Քերմանշահ քաղաքում բացահայտվել …