«Վիքիպեդիան» արգելել է արհեստական բանականությամբ հոդվածները
Sat, 28 Mar 2026 00:15:14 +0400
«Վիքիպեդիա» օնլայն հանրագիտարանը արգելել է հրապարակել այն հոդվածները, որոնք ամբողջովին ստեղծվել են կամ արտագրվել արհեստական բանականության կողմից։ Դա հանրագիտարանի խմբագրության կողմից դիտարկվել է որպես «Վիքիպեդիայի» որդեգրած սկզբունքների հակասում։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հեղինակները շտկումներ են մտցնում իրենց հոդվածներում՝ արհեստական բանականության տրամադրած ցուցումների համապատասխան։