Եթե փաստաթուղթը հրապարակվեր, Միքայելն այսօր իր ընտանիքի հետ կլիներ
Sat, 28 Mar 2026 00:34:13 +0400

ԱԺ-ի դիմաց եռօրյա քաղաքական ակցիայի համակարգող Միքայել Մարգարյանին ձերբակալել են, որովհետև հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Տարածված տեսանյութում հստակ երևում է, որ ԱԺ-ը նախագահը իր թիկնազորին ասում է «հավաքեք սրան տարեք», հետո ի պատասխան Միքայելի ասած «արա» դիմելաձևի Ալենն ասում է «արան պապադա», իսկ Միքայելը ի պատասխան դրա հայհոյում է։
Քաղաքական ակցիայի նպատակը 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի արխիվացված զեկույցի գաղտնազերծման պահանջն էր։ Եթե այս փաստաթուղթը հրապարակվեր Միքայելն այսօր իր ընտանիքի հետ կլիներ, իսկ որդին Յուրին ստիպված չէր լինի հոր հետախոսով լայֆ աներ և հայտներ տհաճ լուրը։
Հիշեցում՝ նշված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հղում են տվել նույն փաստաթղթին և 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվածների վերաբերյալ միմյանց հակասող տվյալներ փոխանցել։
Հ.Գ. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Հայաստանում օրակարգ պետք է թելադրի էությամբ ՀԱՅԸ։
Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր