Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Արտահերթ համագումարում ընտրվել եմ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ

Արտահերթ համագումարում ընտրվել եմ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ

Fri, 27 Mar 2026 16:17:51 +0400


Հարգելի ընկերներ, գործընկերներ, տեղեկացնում եմ, որ, մենք՝ հիմնականում իրավաբան և փաստաբան գործընկերներով և ավելի լայն շրջանակով, բավականին երկար ժամանակահատված է, ինչ քննարկում ենք պետության ապագայի մասով մեր պատկերացումները և անելիքները։ Ի վերջո, գուցեև ոչ այնքան հեշտ, բայց որոշում կայացրեցինք հրաժարվել մեր հանգիստ կյանքից և մտնել մեծ պատասխանատվության տակ։

24.03.2026 թվականին՝ Նոր Դարաշրջան կուսակցության արտահերթ համագումարում ընտրվել եմ նույն կուսակցության նախագահ։
Ի թիվս այլնի, կուսակցության և մեր բոլորի նպատակն է ազատ, ինքնիշխան և իրավական պետության ձևավորումը, ինչը պետք է իրականացվի պետության ողնաշար հանդիսացող անկախ և անաչառ դատական իշխանության (համակարգի) ձևավորմամբ և ամրապնդմամբ՝ բացառելով իրավական անվտանգության և իրավական որոշակիության դեմ ուղղված ցանկացած միջամտություն։
Այս նպատակին հասնելը շատ բարդ է, բայց իրագործելի։ Բարդ է հատկապես այն պարագայում, երբ մենք մեր ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում տեսնում ենք, թե ինչ իրավական քաոսի մեջ է հայտնվել ողջ իրավապահ համակարգը, ինչն անխուսափելիորեն ազդել և ազդում է նաև դատական համակարգի վրա։

Կուսակցության անդամներ են իրավաբաններ, փաստաբաններ, քաղաքագետներ, մաթեմատիկոսներ և ամենատարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր մտահոգված են և պատրաստակամ իրենց ունեցած հնարավորություններով, գիտելիքներով և փորձով մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։

Այդ նպատակին հասնելու համար մեր կուսակցությունը քաղաքական խորհրդակցություններ և հանդիպումներ է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ և առաջիկայում հանդես կգա հստակ դիրքորոշմամբ և հայտարարությամբ։

Նոր Դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձեր ձայնը տվեք անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին․ Կոմունիստական կուսակցություն

Ձեր ձայնը տվեք անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին․ Կոմունիստական կուսակցություն Wed, 03 Jun 2026 …