«Հրապարակ»․ Վերարտադրության համար միլիոններ են ծախսելու

«Հրապարակ»․ Վերարտադրության համար միլիոններ են ծախսելու

Sat, 28 Mar 2026 08:05:01 +0400


ՔՊ-ն, ընտրություններին ընդառաջ, նախընտրական շտաբների բացման մարաթոն է հայտարարել եւ հանրապետությունով մեկ գրասենյակներ է վարձակալում: Մեզ հասած տեղեկատվությամբ, պատրաստ են շատ մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրենց վերարտադրությունն ապահովեն։ Դիցուք, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում, շենքերի բակերից մեկում վերջերս շտաբ է բացվել, որի ղեկավարը, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետարանի մի աշխատակից է` ակտիվ ՔՊ-ական, որն իր շրջապատում գլուխ է գովել, թե մինչեւ ընտրությունները ամսական 10 միլիոն եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանալու: Բայց դրա դիմաց խոստացել է որոշակի թվով ձայներ բերել, ինչը Երեւանի կենտրոնի այս բարդ հատվածում բավականին խրթին հարց է, քանզի ՔՊ-ն այստեղ ձայներ չունի, եւ ամենագիտակից քաղաքացիներն են բնակվում կենտրոնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր Fri, 03 Apr 2026 21:15:51 +0400 Համայնքային ոստիկանության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով