Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Օգնության են հասել տատիկները

«Հրապարակ»․ Օգնության են հասել տատիկները

Sat, 28 Mar 2026 08:00:00 +0400


Ինչպես տեսանք, կիրակի օրը ՔՊ երեւանյան քարոզարշավի ընթացքում խայտառակ պատկեր գրանցվեց, երբ ամենուր մերժում ու բոյկոտում էին Փաշինյանին։ Քարոզարշավը փրկելու համար, մեր տեղեկություններով, Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ-ականներն արագ ինքնակազմակերպվել են եւ օրվա ընթացքում նիկոլական տատիկներ են դուրս բերել փողոց, որ Փաշինյանին մի երկու գովեստի խոսք ասեն։ Շենգավիթի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ «ախրաննիկներն» արագընթաց մեքենաներով տատիկների էին բերում Փաշինյանի հետ հանդիպման վայր, ոմանց թեւանցուկ ուղեկցելով։ Բնակիչները նաեւ տեսանյութեր ունեն, որոնք փոխանցել են մեզ, սակայն խնդրել են, որ չհրապարակենք՝ իրենց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար, որովհետեւ դժվար չի լինի պարզել, թե ով է նկարահանումն արել։ Իսկ ՔՊ-ականներն ասում են` մենք ձեզ խոսքի ազատություն ենք բերել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գազի գինը միջազգային բորսայում ընկել է

Գազի գինը միջազգային բորսայում ընկել է Wed, 13 May 2026 23:55:32 +0400 Գազի գինը NYMEX …