Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Հնարավո՞ր է ներել

Հնարավո՞ր է ներել

Sat, 28 Mar 2026 09:00:34 +0400


Մի կողմից՝ ՔՊ վերնախավն անպատկառ, լկտի, մեծամիտ խոսույթ է կիրառում, մարդկանց վիրավորում, դիպչում նուրբ լարերին, հակահայկական հայտարարություններ անում՝ հանրության նյարդերի հետ խաղալով եւ ի ցույց դնելով իրենց դյուրագրգիռ վիճակը։ Մյուս կողմից, հասկանալով, որ ընտրությունները սարերի ետեւում չեն, եւ իրենք հանրության տված քվեից են կախված, փորձում են ներողություններով ու մեղայականներով հարթել իրավիճակը։ ՔՊ անդաստիարակների կաստան նոր մշակույթ է, ըստ էության, ներդնում մեզանում․ ինչ ասես՝ ասեն, իրենց ոնց ասես՝ պահեն, հանրային վայրերում մարդկանց վիրավորեն, իրավասությունները գերազանցեն, հետո մի կեսբերան ներողություն խնդրեն ու համարեն, որ «միջադեպը հարթված է»։ Իսկ հասարակությունը պատրա՞ստ է ներել նրանց այդ ամբարտավան պահվածքը: Եթե անգամ վիրավորանքը հնարավոր է ներել, արդյոք հնարավո՞ր է ներել այն, որ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, թե արգելում են արցախցիների վերադարձի, Հայոց ցեղասպանության, Արցախի էթնիկ զտման, մեր սուվերեն տարածքներում նստած ադրբեջանական զորքի մասին խոսելն առհասարակ: Իսկ հանրությունը հա՞շտ է այն հայտարարության հետ, որ մենք «2020-ին գիտակցված զոհողության գնացինք, որ ձեռք բերենք պետություն եւ անկախություն»։ Իսկ հանրությունը համաձա՞յն է, որ Արցախի ու Արեւմտյան Հայաստանի թեմաները նույնական են, եւ երկուսն էլ պետք է փակված համարենք կամ` եթե խոսենք արցախցիների վերադարձի մասին, դրանով դուռ ենք բացում ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու համար: Պարզ չէ՞, որ սրա շարունակությունը լինելու է մեր պատմությունն ամբողջությամբ ջնջելը, բոլոր հարցերում զիջումների գնալը: Իսկ եթե հունիսի 7-ին ինչ-որ ձեւով վերարտադրվեն, ապա այս «ներողություն»-ներն էլ այլեւս չեն հնչելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի Մայիսի 28-ի «զորահանդեսը»՝ Ալիևի թույլտվությամբ

Փաշինյանի Մայիսի 28-ի «զորահանդեսը»՝ Ալիևի թույլտվությամբ Thu, 26 Mar 2026 15:45:31 +0400 Ալիևից դողացող ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով