Ժողովուրդը ՔՊ-շնիկ տեսնելիս «ղզղնում» է, քֆուր է տալիս

Ժողովուրդը ՔՊ-շնիկ տեսնելիս «ղզղնում» է, քֆուր է տալիս

Sat, 28 Mar 2026 16:15:10 +0400


Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ թե մեկ կուսակցություն են` մեկ առաջնորդով, այլ՝ «մրցակիցներ», որտեղ Փաշինյանի հակառեյտինգը մրցում է ՔՊ-ի հակառեյտինգի հետ: Ավելի պարզ ասեմ՝ Փաշինյանի հակառեյտինգը տարածվում է ՔՊ-ի վրա, իսկ ՔՊ-ի հակառեյտինգը՝ Փաշինյանի: Եվ ստացվում է, որ այս նախընտրական փուլում նրանք ոչ թե փոխլրացնում են միմյանց ու փակում երկուստեք բացերը, այլ բզկտում են միմյանց: Չէի ասի՝ միտումնավոր: Ուղղակի այդպես է ստացվել, եւ այսօր ո՛չ Նիկոլը, ո՛չ ՔՊ-ն, ո՛չ էլ որեւէ երրորդ կողմ չի կարող շտկել այդ վիճակը:

Տեսեք՝ ինչ է կատարվում… Ուրեմն Արցախը հանձնել են, Հայաստանի որոշ տարածքներ դրել են օկուպացիայի տակ, լիքը անմեղ մարդու գլուխ են կերել եւ հիմա «չորս ոտքը» գազին դրած՝ փախնում են, կարելի է ասել՝ ճողոպրում են պատասխանատվությունից: Թվում է՝ բոլորով մի գործ են անում, բայց երբ Ալեն Սիմոնյանին դավաճան, հողատու, կապիտուլյանտ են անվանում, նա սկսում է արդարանալ միայն իր փոխարեն՝ կարո՞ղ եք ապացուցել, որ ես որեւէ առնչություն եմ ունեցել Արցախի հանձնման, Հայաստանի օկուպացիայի եւ մնացած բաների հետ: Մնում է ասի՝ ձեր խոսքերի հասցեատերը Հայաստանի վարչապետն է, ոչ թե՝ ես: Նիկոլն էլ իր հերթին առիթը բաց չի թողնում՝ այնպիսի բաներ անելու, որ հանրությանը ցույց տա, թե ովքեր են իր կողքինները եւ ինչ են իրենցից ներկայացնում: Ի՞նչ արժե, օրինակ, «կառավարությունը ես եմ» արտահայտությունը: Դա նույնն է, թե ասեր՝ անփոխարինելի գեղղեկը ես եմ, իսկ մյուսները բացառապես ապուշի դեր են խաղում իմ թատրոնում (Հակոբ Պարոնյանի ականջը կանչի):

Եկեղեցու դեմ արշավը վերցնենք: ՔՊ-ում, ըստ ձեզ, քանի՞ մարդ կա, որ Նիկոլի հետ ժամանակին պայմանագիր է կնքել՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու մարմաջով: Չկա այդպիսի ՔՊ-շնիկ: Բայց տեսա՞ք, թե ինչ եղավ… Է՛լ կեղծ պատարագներ, է՛լ սպառնալիք, թե հեսա Էջմիածնում «սուրբ» հանրահավաք ենք անում, է՛լ տիրադավ եպիսկոպոսների տասնյակ, է՛լ նշանակովի թեմակալ առաջնորդներ, է՛լ հոգեւորականների բանտարկություններ: Բայց մենք հո տեսնո՞ւմ էինք, որ ուր գնում՝ ՔՊ-ին հետն էր տանում: Բա էն «ուղտերթը»… Եվ քանի՞ ՔՊ-շնիկ կգտնեք այսօր, որ ասի՝ եղբայր, ես էլ եմ պատասխանատու այդ խայտառակության համար: Չեք գտնի, բոլորը կասեն՝ ձեր մեղադրանքների հասցեատերը ես չեմ: Բա որ չէիր ուզում Եկեղեցին քանդել, ինչո՞ւ էիր, ականջներդ կախ, գնում նրա կեղծ պատարագներին, նրա կողքին ծնրադրում տիրադավ տերտերների առաջ: Պատասխան չունեն:

Ուրախ ավտոբուս, սրտիկ-մրտիկ, վարչաբենդ… Այսպես, փուլ առ փուլ, վարչապետը ցույց է տալիս, որ ՔՊ-ում գաղափարական իսան չկա: Կասի՞ վարտիքներդ իջեցրեք հանրության առաջ, կիջեցնեն առանց հակաճառելու: Ընդ որում՝ թե՛ կին, թե՛ տղամարդ: Իսկ մետրոյի սկանդա՞լը… Քանի՞ ՔՊ-շնիկ դատապարտեց նրա պահվածքը: Բայց ՔՊ-ում պատվի մարդ կա՞, որ մի հատ էլ դատապարտեր, ասեր՝ հո դու է՞շ չես, արա, դրանով մեզ էլ ես խայտառակում: ՔՊ-ից այդպիսի մի ձայն հնչեր, հավատացնում եմ, կառավարության նիստին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ նույն էշությունները դուրս չէր տա ու ավելի չէր խայտառակի ՔՊ-ին:

ՔՊ-ն էլ իր հերթին առիթը բաց չի թողնում՝ խայտառակելու վարչապետին: Երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը, օրինակ, սեփական օրինակով ցույց տվեց, որ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով ՔՊ-շնիկները չեն կարողանում նույնիսկ ԱԺ շրջակայքում փողոց դուրս գալ: Ժողովուրդը ՔՊ-շնիկ տեսնելիս «ղզղնում» է, քֆուր է տալիս, հակադարձում մեկին՝ տասը: Բայց եկեք մի հատ Նիկոլին հարցնենք՝ ինչո՞ւ է այդպես, պարոն Փաշինյան, դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում, երբ ժողովուրդը նեղացնում է ձեր թիմակցին: Իսկույն ձեռքերը կլվանա՝ դեպքը Ալենի հետ է պատահել, նրան էլ հարցրեք…

Ալենը, ի դեպ, միայնակ չէ ՔՊ-ի ու Նիկոլի ռեյտինգները հավասարապես ոչնչացնելու գործում: Նա մի տեղակալ ունի՝ Ռուբեն Ռուբինյան անունով… Այո, Քըլըչի մոտ Նիկոլի, Էրդողանի եւ Ալիեւի հանձնակատարը: Դրան մեկդ ասեք՝ տղա ջան, Աստված էշին այնպես է ստեղծել, որ այդ կենդանին կարողանա իր կյանքում մեկ-երկու անգամ խելացի զռռալ: Հույս կա՞, որ քանի իշխանություն եք, մի խելացի բան կասեք կամ հայտարարություն կանեք: Հլա կարդա ասածդ. «Պարզ է, որ Դադիվանքը հայկական է, բայց ինչո՞ւ չեք ասում, որ Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցին մերն է…»: Հնարավո՞ր է, արդյոք, այս ցնդաբանությունը որեւէ կերպ մեկնաբանել, եթե Նիկոլի մանիպուլյացիոն գործիքներին չես տիրապետում: Հնարավոր չէ: Դրա համար էլ իմ ունեցած միակ գործիքով ասում եմ՝ էշություն ես դուրս տվել, տղա ջան:

Կարող է հարց առաջանալ՝ ո՞ւմ հակառեյտինգն է ավելի ուժեղ՝ Նիկոլի՞, թե՞ ՔՊ-ի: Ես կասեի՝ երկու հակառեյտինգն էլ արժանի են ուշադրության: Աչքաչափով դրանք գրեթե հավասար են, բայց Նիկոլինը, կարծես, ավելի հիմնավոր է եւ անշրջելի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի դեմ դիմումին

Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի դեմ դիմումին Fri, 27 Mar 2026 20:14:01 +0400 44–օրյա պատերազմում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով