Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

«Կան տվյալներ, որ 2025-ին ուզել են հարձակվել Սյունիքի ուղղությամբ»

«Կան տվյալներ, որ 2025-ին ուզել են հարձակվել Սյունիքի ուղղությամբ»

Wed, 25 Mar 2026 12:22:57 +0400


«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ, իր տեղեկություններով, Ադրբեջանը նախատեսել էր 2025 թվականի մարտին հարձակում գործել Հայաստանի վրա։ Նրա խոսքով՝ այդ մասին վկայող տվյալներ են ներկայացվել նաև միջազգային մակարդակում։

Թաթոյանը նշել է, որ իշխանության հետ համագործակցող վերլուծաբան Ներսես Կոպալյանը ավելի վաղ ընդգծել էր՝ ԱՄՆ հետախուզությունն ունեցել է հիմնավոր տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում էր ռազմական գործողություններ սկսել, մասնավորապես՝ Սյունիքի ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ միջնորդությունն ու ներկայացված նախաձեռնությունները, ըստ իրեն, էական դեր են խաղացել իրավիճակը զսպելու գործում և կանխել են հնարավոր էսկալացիան։

Քաղաքական գործիչը նաև կարծիք է հայտնել, որ գործող իշխանությունները չեն գնահատում Ադրբեջանի քաղաքական վարքագիծը՝ նշելով, որ նման պետությունների դեպքում զիջումները կարող են միայն խթանել նոր ագրեսիաներ։ Նրա համոզմամբ՝ անցած տարիների զարգացումները ցույց են տալիս, որ նույնիսկ զիջումների պարագայում սպառնալիքները չեն նվազել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի Tue, 05 May 2026 23:00:56 +0400 Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել …